Այս ամենի ֆոնին երկրաշարժային լռությամբ անցնում է այն փաստը, որ երկիրը բառացիորեն ձեռքից գնում է
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․
«Այսօր Հայաստանի հանրային օրակարգում տարօրինակ ու վտանգավոր դիսոնանս է տիրում: Հասարակական զգացողությունների, հույզերի և իրավունքների պաշտպանության թիրախները գտնվում են սուր անհամապատասխանության մեջ։
Մի մասը սևեռված է Սամվել Կարապետյանի կալանավորման ժամկետի վերաբերյալ դատավարությանը՝ քննարկելով դրա իրավական նրբություններն ու քաղաքական ենթատեքստերը։ Ավելի փոքր, բայց խորապես անհանգստացած հատվածը անքուն գիշերներ է անց կացնում` մտահոգված պետության գոյաբանական խնդիրներով, որոնք կարող են որոշել մեր պատմական շարունակականությունը։
Իսկ հանրության մի ստվար զանգված իր պայքարի հիմնական թիրախը դարձրել է ՀՖՖ-ի՝ Հայաստան–Պորտուգալիա խաղի տոմսերի անսպասելի ու անհասկանալի արագ սպառման խնդիրը։ Վերջիններիս մարտական տրամադրվածությունն անչափ զգալի է, երբ խոսքը գնում է իրենց «բաժին» իրավունքների պաշտպանության մասին, սակայն նույն եռանդը հազվադեպ է դրսևորվում այն ճակատներում, որտեղ վճռվում է պետության ապագան։
Այս ամենի ֆոնին երկրաշարժային լռությամբ անցնում է այն փաստը, որ երկիրը բառացիորեն ձեռքից գնում է։ Եվ երբ ազգային գոյության հիմնասյուները ճաքեր են տալիս, մեր հանրային էներգիան շարունակում է ցրվել մանր հարցերի վրա՝ աննկատ թողնելով պատմական կործանման ստվերը, որն օրեցօր խտանում է մեր գլխավերևում»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց