«Մեր ձևով» շարժումը չի համագործակցի նախկինների հետ՝ Փաշինյանին զրկելով քարոզչական թեզից
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը հայտնել է, որ առաջիկայում կներկայացվի «Մեր ձևով» շարժումը։ Մոտ 2 ամիս կալանքի տակ գտնվող գործարարը նամակ է հղել, նշել, որ շուտով հանրությանը կներկայացնեն «Մեր ձևով» շարժումը։ «Այս նախաձեռնությունը ձևավորվել է հստակ գաղափարների շուրջ և մեծ ծրագրեր ունի Հայաստանի համար։ Մեր նպատակներն են զարգացնել տնտեսությունը, ստեղծել իրական հնարավորություններ բիզնեսի և հարստացման համար, ամրապնդել ընտանեկան ու ազգային արժեքները, վերականգնել Հայաստանի՝ վստահելի գործընկերոջ համբավը, ապահովել արցախցիների՝ արժանապատիվ ապրելու իրավունքը, երիտասարդներին վերադարձնել ապագայի նկատմամբ հավատը՝ զարգացնելով կրթական համակարգը, պահպանել ու պաշտպանել մեր Սուրբ եկեղեցին»,- գրել է նա, հավելելով՝ «Մեր ձևով» շարժումը դառնալու է այն հենքը, որի վրա ձևավորվելու է նոր քաղաքական ուժը, որի կարիքը բոլորը զգում են այսօր։
Շարժումն, ի դեպ, ուշագրավ մարտավարություն է ընտրել, այն բացառում է ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների քաղաքական թիմերի հետ առաջիկա ընտրություններին կոալիցիայով մասնակցելու հնարավորությունը։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում այս մասին Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, նշել է, թե նախընտրական ձևաչափով դիտարկելու են միայն երիտասարդ, նոր ստեղծվող ուժերի հետ համագործակցությունը։ «Մեր քաղաքական դաշտի հին խաղացողների հետ մենք չունենք ծրագիր մոտակա ժամանակաշրջանում, ինչպես նաև մինչև ընտրությունները կոալիցիոն ինչ-որ պայմանավորվածություններ, քանի որ մեր ուղին տնտեսական ուղղվածության է, և մեր տեսլականները ՀՀ-ում դեռ որևիցե ուժ չի առաջարկում»,- ընդգծել է նա։
Փաստացի, Սամվել Կարապետյանի շարժումն այսկերպ գործող իշխանություններին զրկում է «նախկիններ-ներկաներ» դիսկուրսը չարաշահելու հնարավորությունից, իսկ դա փաշինյանական իշխանության առանցքային թեզն էր ընտրապայքարում։
Ի դեպ, այսօր Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց։ Ժամեր տևած լսումներից հետո նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։ «Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա անտրամաբանական վճիռը ցույց տվեց, որ Հայաստանում արդարադատություն չկա։ Բայց մենք անպայման վերականգնելու ենք այն։ Դատավորները ազատ են լինելու իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու մեջ ու չեն առաջնորդվելու վախով, այլ՝ բացառապես օրենքներով»,- նշել է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։
Մարիա Սարգսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց