Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի մի քանի շրջանների
Իսրայելի օդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի մի քանի շրջանների՝ թիրախավորելով «Հեզբոլլահ»-ի օբյեկտները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է լիբանանյան Elnashra պարբերականը։Իսրայելական ավիահարվածները թիրախավորել են Ջբաային, ալ-Թուֆֆահ, Բերղոզին շրջանները և ալ-Ռիհանի լեռը։Տեղեկություններ են հաղորդվում, որ Արևմտյան Բեքաա շրջանում հրթիռային հարվածներ են հասցվել Զելլայա գյուղի շրջակայքում կառուցված ստորգետնյա ապաստարաններին, ինչպես նաև Ջաբուրի բարձունքներին։
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ «հարձակվել է հարավային Լիբանանում «Հեզբոլլահ»-ի ստորգետնյա օբյեկտների վրա»։ ԻՊԲ-ն Նաև պնդել է, որ «այս ենթակառուցվածքները խախտում են Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագիրը»։Իսրայելական օդանավեր են նկատվել նաև ան-Նաբատիա շրջանում։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին, Իսրայելն այս տարվա սկզբից ի վեր Լիբանանի տարածքում իրականացրել է ավելի քան 4000 հարձակում։
Այդ հարձակումների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 238 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 500-ը։Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։
2023 թ. հոկտեմբերից, Գազայի հատվածում ռազմական գործողություններին զուգահեռ, «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև սկսվել էր սահմանային առճակատում, որը 2024 թ. սեպտեմբերի 23-ին վերածվել էր լայնածավալ պատերազմի։ Պատերազմի հետևանքով Լիբանանում զոհվել էր ավելի քան 4000, վիրավորվել՝ մոտ 17 000 մարդ։ Բացի այդ, մոտ 1,4 միլիոն մարդ տեղահանվել էր։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է