«Հռչակագիրը քաղաքական փաստաթուղթ է՝ ինքնիշխանության սահմանափակման վտանգով». Սուրեն Սուրենյանց
«Հռչակագրերը պարտադիր իմպերատիվ ուժ չունեն․ դրանք առավելապես արտացոլում են կողմերի քաղաքական մտադրությունները և համարժեք չեն պայմանագրերին, որոնք ենթակա են ներպետական ընթացակարգերի հաստատմանը», – «Փաստի» հետ զրույցում նշեց քաղաքագետ, Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ հռչակագիրը գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը պատրաստ են պահպանել բարի կամքը։ Սակայն այն փաստը, որ փաստաթուղթը ստորագրվել է համաշխարհային գերտերության ղեկավարի ներկայությամբ, նրան տալիս է լուրջ քաղաքական կշիռ, որը նաև որոշակիորեն կաշկանդում է Հայաստանին ու Ադրբեջանին։ «Միջազգային իրավունքը քաղաքական տրամաբանությունից դուրս չի գործում։ Ժամանակը ցույց կտա՝ որքանով է այս հռչակագիրը ունակ ունենալ իրական կիրառելիություն», – ընդգծեց քաղաքագետը։
Խոսելով «Զանգեզուրի միջանցքով» անցնող «Թրամփի երթուղու» մասին՝ Սուրենյանցը նշեց, որ տնտեսական հաշվարկները դեռևս բացակայում են․
«Չկա որևէ տնտեսագիտական գնահատում այդ ճանապարհի հնարավոր շահույթների մասին։ Իրականում այս նախագիծը ոչ այնքան տնտեսական, որքան աշխարհաքաղաքական բնույթ ունի, պարզապես ներառելով նաև տնտեսական բաղադրիչ»։
Քաղաքագետը մատնանշեց նաև հնարավոր վտանգները Հայաստանի արտաքին հարաբերությունների համար․ «Այս հռչակագիրը անպայման ազդեցություն կունենա հայ-իրանական և հայ-ռուսական հարաբերությունների որակի վրա։ Չի բացառվում, որ երկու երկրները դիմեն հակազդման քայլերի»։
Առանձին մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ Զանգեզուրի միջանցքի հայկական հատվածը 99 տարով նախատեսվում է հանձնել ամերիկյան ընկերության շահագործման․
«Եթե ճանապարհի օգտագործման իրավունքը տալիս ես ԱՄՆ-ին կամ նրա հետ փոխկապակցված կառույցի, որը որոշելու է մուտքի, տարանցման և գնային քաղաքականության պայմանները, ապա դա ուղղակիորեն Հայաստանի Հանրապետության իրավազորության և ինքնիշխանության սահմանափակում է», – եզրափակեց Սուրեն Սուրենյանցը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց