Իշխանության մի թևը չգիտի, թե ինչ է անում մյուսը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են անհապաղ կատարել Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռները։ Նույնիսկ Հայաստանի պաշտոնական գերատեսչությունը՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը հաստատել է արբիտրաժի որոշման պարտադիրությունը։
Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վարչապետի աշխատակազմին մի շարք հարցումներ է ուղարկել ստոկհոլմյան արբիտրաժի որոշման հետ կապված։ Ի պատասխան` տեղեկացրել են, որ հուլիսի 22-ին ընդունված վճիռը պարտադիր է, և Հայաստանի իշխանությունները չեն կարող դրանց կամային մեկնաբանություն տալ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր է այդ որոշմամբ դադարեցնել Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելու քայլերը, ինչպես նաև ազատել իր նշանակած ժամանակավոր կառավարչին։ Ինչը, բնականաբար, չի արվել, փոխարենը նշանակված ժամանակավոր կառավարիչը յուրացնում է Հայաստանի էլեկտրական ցանցերը՝ տարբեր մասնաճյուղերի ղեկավարների հեռացնելով, փոխարենը նշանակելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին։
Հուլիսի 3-ին, 65 կողմ, 27 դեմ և 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացման նախագիծը։ Դրանից հետո՝ հուլիսի 23-ին, արդեն Ստոկհոլմի արտակարգ արբիտրաժը Կարապետյանների ընտանիքի օգտին որոշում կայացրեց, և արդարադատության նախարարը նույնիսկ հայտարարեց, թե Հայաստանը մտածում է որոշումը չկատարելու մեխանիզմների մասին։ Փաստացի գլխավոր միջազգային իրավական հարցերով գերատեսչությունը հաստատում է, որ Հայաստանի իշխանությունները պարզապես ապօրինություն են իրականացնում։
Ագնեսա Աթանեսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց