Հերոսների կյանքի գնով պահպանված արժանապատվությունը չի կարող չափվել «տոմսերի վաճառքով» ու թվերով
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով Փաշինյանի՝ Հայաստանում համերգների, կյանքի, խաղաղության ցնծության մասին գրառմանը, գրում է.
«Փաշինյան գրառումներից հետո ստիպված ես ամաչել հերոսների հիշատակի առաջ։
Համերգների և դրանց մասնակիցների դեմ որևէ բան չունեմ։
Մշակույթն ու երաժշտությունը միշտ եղել են մեր ժողովրդի հոգևոր կյանքի կարևոր մասը։
Սակայն այն պահից, երբ իշխանությունը փորձում է համերգների հանդիսատեսի թվերը ներկայացնել որպես «կյանքի և խաղաղության ցնծություն», դա դառնում է ոչ թե մշակութային իրադարձություն, այլ վուլգար մատերիալիզմի և էժանագին քարոզչության դրսևորում։
. Նախ, Հայաստանում մեծ համերգներ միշտ էլ տեղի են ունեցել․ դրանք աննախադեպ չեն և չեն կարող ներկայացվել որպես նոր դարաշրջանի խորհրդանիշ։
.Երկրորդ, որևէ համերգ չի կարող ծառայել որպես կոմպենսացիա ազգային ողբերգության և նվաստացման համար։ Ժողովուրդը չի սահմանափակվում հանդիսատեսի դերով․ նա ունի արժանապատվության, անվտանգության և պետականության պահանջ։
. Երրորդ, մշակութային միջոցառումները որևէ կապ չունեն իշխանության քաղաքականության հետ․ փորձել դրանք ներկայացնել որպես «պետական ձեռքբերում»՝ մանիպուլյացիա է, որն արժեզրկում է իրական արժեքները։
Ավելին, «տժժալը» չի կարող վերածվել ազգային գաղափարախոսության։
Հայաստանի ուժը չափվում է ոչ թե բարձրախոսների աղմուկով կամ ամբոխի թվերով, այլ՝ ժողովրդի պատմական հիշողությամբ, արժանապատվությամբ և ապագայի հանդեպ պատասխանատվությամբ։
Եվ ամենացավալին այն է, որ Փաշինյանի գրեթե յուրաքանչյուր գրառումից հետո ստիպված ես ամաչել հերոսների հիշատակի առաջ․ այն տղաների, ովքեր նահատակվեցին և այսօր հանգչում են Եռաբլուրում։ Նրանց կյանքի գնով պահպանված արժանապատվությունը չի կարող չափվել «տոմսերի վաճառքով» ու թվերով։
Եթե իշխանության պատկերացմամբ ազգային ուրախությունը սահմանափակվում է համերգներով, ապա ո՞վ է պատասխան տալու կորցրած հողերի, խաթարված ինքնիշխանության և նվաստացած արժանապատվության համար»։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում տեղի է ունեցած երեք համերգի, որոնց մասնակցել է շուրջ 22 հազար, 31 հազար եւ 41 հազար հանդիսատես։
«Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում։ Իրական Հայաստանում, իրական մարդկանց կյանքի ցնծությունը։ Կեցցե՛ք»,-գրել է Փաշինյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց