Պաշտոնական Թեհրանը սպասում է Երևանի կողմից նոր երաշխիքների և բացատրությունների՝ ամերիկյան ներկայության բնույթի շուրջ․ Սուրենյանց
Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից տասն օր անց՝ Երևանում է Իրանի նախագահը։ Մասուդ Փեզեշքիանը, ով պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է Հայաստան այցելում, հիմնական հանդիպումները կունենա այսօր։ Այս մասին գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Երևան մեկնելու ճանապարհին նա արդեն հասցրել է հայտարարություն անել՝ արտահայտելով իր երկրի մտահոգությունները։
Փեզեշքյանի խոսքերով․ «Բնականաբար, անհանգստություն և մտահոգություն կա տարածաշրջանում ամերիկյան ընկերությունների ներկայության վերաբերյալ, որոնք գալիս են ընկերության անվան տակ, իսկ հետո՝ այլ բան փնտրում։ Մինչ այժմ փորձը ցույց է տվել, որ նրանք մտնում են այս ճանապարհով, և մենք քննարկումներ կունենանք հայ պաշտոնյաների հետ այս մտահոգությունների շուրջ»։
Այս ձևակերպումը փաստում է երեք կարևոր հանգամանք․
Իրանը շարունակում է կասկածով վերաբերվել ամերիկյան ներկայությանը և չի ընդունում այն միայն որպես տնտեսական։
Երևանի ներկայիս բացատրությունները Թեհրանին չեն գոհացրել, հակառակ դեպքում քննարկումների անհրաժեշտություն չէր շեշտվի։
Հղումը անցյալի փորձին վկայում է խորքային անվստահության մասին։
Այսպիսով, պաշտոնական Թեհրանը սպասում է Երևանի կողմից նոր երաշխիքների և բացատրությունների՝ ամերիկյան ներկայության բնույթի շուրջ»,-գրել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց