Իշխանության նպատակը շատ պարզ է` ճանապարհից հեռացնել բոլոր այն անձանց, ովքեր խանգարում են իշխող ռեժիմին հասարակության վրա պարտությունը հաղթանակ ծախել․ Աբրահամյան
Միքայել Սրբազանը դատական նիստի իր խոսքում ոչ միայն պատկերավոր համեմատությամբ ասեց, թե ինչ է լինելու իր գործում ներգրաված ժամանակակից «Տռոյկայի» ներկայացուցիչների հետ, այլ այն պարտվողական իշխանության, ով դատաիրավական համակարգի միջոցով անազատության և թիրախավորման տակ է պահում բազմաթիվ քաղաքացիների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Դիմելով դատարանին Միքայել Սրբազանը նշում է. «Դուք, պատվարժան դատարան, իմ բնակության հաշվառման հասցեն կարդացիք՝ եպիսկոպոս Սմբատյան փողոց: Վստահ եմ՝ Ձեզ մոտ հարց չառաջացավ՝ ով է եպիսկոպոս Սմբատյանը: Արտակ Սմբատյանը Շիրակի թեմի առաջին առաջնորդն էր: Բազմաթիվ անգամներ նրան բռնեցի, ձերբակալեցին ու բաց թողեցին, և ի վերջո, 1937թ. հայտնի «տռոյկան» գնդակահարեց նրան: Այսօր նրան գնդակահարողների անունները չկան, վստահ եմ՝ նրանց գերեզմաններին խոտ էլ չի բուսնում, բայց Արտակ սրբազանի անունով փողոց կա: Այսօր չլինի, լինի 10 տարի հետո, ես արդարացվելու եմ, բայց դուք լինելու եք մեղավոր: Ձեր զավակներն ամաչելու են: Չեմ կարողանում հասկանալ՝ Ձեզ ի՞նչն է դրդում մասնակից դառնալ այս խայտառակությանը»:
Ո՞րն է իշխանության նպատակը: Շատ պարզ է` ճանապարհից հեռացնել բոլոր այն անձանց, ովքեր խանգարում են իշխող ռեժիմին հասարակության վրա պարտությունը հաղթանակ ծախելը. մի մասին ուղիղ ազատազրկելու, իսկ մյուսներին` իր ահաբեկման գործողություններով, սպառնալով և շանտաժի ենթարկելով:
Այն, որ իշխանությունը կարողանում է իր ավերիչ արշավանքը շարունակել ոչ թե իրական խաղաղության հաստատելու, այլ տեղեկատվական/քարոզչական դաշտն ու օրակարգն իր տոտալ վերահսկողության տակ պահելու հաշվին է»,-գրել է Աբրահամյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց