Իշխանական քարոզիչները կեղծիքի նոր մակարդակի են հասել՝ ուղղակի սուտ տեղեկություն տարածելով, թե իբր «Արևմտյան Ադրբեջան» զավթnղական անունը կրող համայնքը դադարեցրել է իր գործունեությունը․ ադրբեջանագետ
Ես նախորդիվ գրել ու խոսել եմ, որ ՀՀ իշխանությունները ու նրանց սպասարկող քարոզչական ապարատը փորձում են հայ հանրության աչքում Ադրբեջանի կեղծ խաղաղասիրական իմիջ ստեղծել՝ շատ հաճախ ուղղակի անտեսելով կամ չտեսնելու տալով Ադրբեջանի հնչող վտանգավոր ու զավթողական ծրագրերը։ Բայց Վաշինգտոնի հանդիպումից հետո իշխանական քարոզիչները կեղծիքի նոր մակարդակի են հասել՝ ուղղակի սուտ տեղեկություն տարածելով, թե իբր «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող համայնքը կամ դրան առնչվող կազմակերպությունները դադարեցրել են իրենց գործունեությունը։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Ես դրան իմ ալիքում մանրամասն անդրադարձել էի՝ բերելով հստակ փաստեր, որ այդ լուրը ԿԵՂԾ է։ Անգամ այդ զավթողական անունը կրող համայնքի ղեկավար, պատգամավոր Ազիզ Ալիքբերլին հերքեց այդ լուրը՝ ասելով, որ «Սա բացարձակ կեղծ լուր է։ Նման պնդումները գալիս են Հայաստանից․․․»։
Մի քանի այլ ադրբեջանցի պատգամավորներ ևս հերքել էին այդ լուրը։ Բացի այդ, ես գրել էի, որ վերոնշյալ անունով համայնքը անգամ նամակ էր հղել վաշինգտոնյան հանդիպումից հետո Ալիևին, որը դրվել էր Ադրբեջանի նախագահականի կայքում։ Այդ համայնքը շարունակում է լինել ակտիվ, անել հայտարարություններ ու միջոցառումներ։ Բացի համայնքի գործոնից, այդ թեման Ադրբեջանում նախադպրոցական, դպրոցական ու ԲՈՒՀ-ական կրթության մաս է։ Ես դա իմ ծավալուն հոդվածով փաստերով ցույց եմ տվել։ Այսինքն՝ Ադրբեջանում երեխան մեծանում է մտածելով, որ իր հարևանությամբ գտնվող Հայաստանը «իր պատմական հողն է»։
Եվ այս վտանգավոր իրականության պայմաններում Հ1-ի եթերում Ալիևի ընդդիմադիր համարվող Արիֆ Յունուսովը, ով վերջին շրջանում չգիտես ինչու դարձել է փաշինյանական քարոզիչ, բացահայտ ստում է ու ասում, թե իբր այդ կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը ու, իհարկե, որևէ փաստական հակադարձում չի ստանում, որ դա հերքվել է հենց նույն Ադրբեջանից։ Լավ, որքա՞ն կարելի է ստել, ի՞նչի եք մարդկանց հիմարի տեղ դնում, ձեր հռչակած «իրական» Հայաստանը ստի ու կեղծիքի Հայաստանն է էլի փաստորեն, ընդ որում՝ ստում եք ոչ միայն Հայաստանի հետ կապված ամեն ինչի, այլ արդեն Ադրբեջանի թեմաներով։ Այսպես ե՞ք խաղաղություն կառուցում՝ մարդկանց ստերով կերակրելով, որ հետո կանգնեցնենք բարդ իրողությունների առաջ։
Ինձ համար այս վտանգավոր ջայլամային քաղաքականությունը ընկալելի չի ոչ մի առումով։ Ես բազմիցս ասել եմ, որ բոլորից շատ կուզեի տեսնել Ադրբեջանում քաղաքականության փոփոխություն, քանի որ ես եմ ամենօրյա ռեժիմով հետևում այդ թունավոր լրահոսին, բայց դա չկա այսօր, քանի որ ողջ Ալիևյան վարչակարգն է հիմնված հայատյացության ու զավթողական ծրագրերի վրա։
Ստերով ու հանրությանը հիմարացնելով խաղաղություն չեն կառուցում, բայց այսօր Հայաստանում պետության ղեկավարի գլխավորությամբ սուտը ասվում է այնքան հաճախ ու այնքան բարձր, որ դառնա իրողություն՝ ևս մեկ անգամ հիշեցնելով «Պատերազմը խաղաղություն է։ Ազատությունը ստրկություն է։ Տգիտությունն ուժ է», Օրուել «1984»-ի հայտնի խոսքերը․․․»,-գրել է Հայրապետյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց