Արցախի էջը կենդանի է մեր արյան մեջ, մեր հիշողության մեջ, մեր անեծքի ու հավատքի մեջ. Հրայր Կամենդատյան
Մարդ, որ բանակի զորամասի դարպաս անգամ չես անցել, բայց համարձակվել ես ճաղերի հետևում պահել ֆիդայիններին։ Մարդ, որի օրոք գեներալ Մանվելը մահացավ ԱԱԾ-ի խոնավ նկուղում իբր պահսծո գողանալու կասկածով։ Մարդ, որ խժռեց Երկրապահը, փշրեց բանակի ողնաշարը, երկիրը տարավ պատերազմի ու պարտության։
Բայց ամենից ծանր գիշերն այն էր՝ նոյեմբերի 9-ը։ Գիշեր, երբ մթին սենյակում ստորագրեցիր թուղթ, որում կաթեց մեր հողերի ցավը։ Գիշեր, երբ երկիրը այրվում էր հառաչանքից, իսկ դու փախար քո իսկ ժողովրդից։ Թաքնվեցիր, թաքնվեցիր՝ ինչպես վախկոտ գիշատիչ, որ սատկածին թողնում է ուրիշների աչքին։ Չես ունեցել խիզախություն կանգնելու քո ժողովրդի առջև և ասել․ «Ես եմ մեղավոր»։
Ու հիմա դու խոսում ես «խաղաղության տոնից»։ Խաղաղությո՞ւն է դա, երբ հազարավոր տղերք մնացին խրամատներում, իսկ դու փախար։ Խաղաղությո՞ւն է դա, երբ Արցախի մայրերն իրենց որդիների գերեզմանների մոտ այսօր էլ հարցնում են՝ ինչո՞ւ։
Սերունդների աչքերի մեջ նայելու իրավունք չունես։ Քեզ մնացել է յոթ ամիս, և այդ յոթ ամիսները մաշվում են ոչ թե քո իշխանության թելադրանքով, այլ պատմության անողոք դատավճռով։
Արցախը չի փակվում։ Արցախի էջը կենդանի է մեր արյան մեջ, մեր հիշողության մեջ, մեր անեծքի ու հավատքի մեջ։ Փակվելու է միայն դավաճանի էջը՝ քո էջը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց