Իրանի կասկածները չեն թոթափվել
Ավարտվեց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան, ու թեպետ պաշտոնական հանդիպմանը, մամուլի համար հայտարարությունների ընթացքում և պաշտոնական ձևակերպումներում իրանական կողմը հիշատակում էր հայ-իրանական դարավոր բարեկամությունը, ռազմավարական գործընկերության պայմանագիր կնքելու անհրաժեշտությունը և այլ գեղեցիկ բառեր ասում, իրանագիտական շքեղ դիվանագիտական ձևակերպումներից անդին փաստն այն է, որ Իրանի նախագահի այցը չփարատեց նրանց կասկածները վաշինգտոնյան համաձայնագրի կնքումից հետո։
Իրանից, հիշեցնենք, դժգոհության նոտաներ էին հնչում, և Փեզեշքիանն էլ Հայաստան էր ժամանել անձամբ Նիկոլ Փաշինյանից լսելու, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել Վաշինգտոնում և ի՞նչ են պայմանավորվել։ «Մեր մտահոգություններն ընդհանուր սահմանների մոտ երրորդ կողմի ուժերի ներկայության վերաբերյալ պետք է լուծել»,- գտնվելով Երևանում՝ X-ում գրել էր Իրանի նախագահը։
Սակայն արդեն Երևանում Փաշինյանի հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանային ուժերի կողմից, և այդ խնդիրների ցանկացած փոխանցում երրորդ ուժերին միայն կբարդացնի իրավիճակը։ «Իրանը դեմ է, որ տարածաշրջանի հարցերը արտապատվիրակվեն տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին։ Գտնում ենք, որ տարածաշրջանում ղեկավարումը պետք է լինի կովկասյան, և խնդիրների արտապատվիրակումը կբարդացնի իրավիճակը»,- ասել է Փեզեշքըանը։
Փաստացի, Թեհրանի այս մեղմ ձևակերպումը վկայում է, որ Հայաստանի իշխանություններին չի հաջողվել թոթափել բոլոր կասկածները, և Իրանում դեռևս խնդիրներ ունեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ԱՄՆ-ի ներգրավման, ինչպես նաև այսպես կոչված՝ «Թրամփի միջանցքի» ստեղծման կապակցությամբ։ Եվ այժմ հետևելու են պրակտիկ գործողություններ, թե ինչպիսի՞, իրանական կողմը, բնականաբար, չի ասի։
Անի Մուրադյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց