Բռնաճնշումների շղթան․ Սամվել Կարապետյանի և ընդդիմադիրների կալանքը որպես քաղաքական հաշվեհարդար
Հայաստանի գործող իշխանությունները գնալով սաստկացնում են ընդդիմության նկատմամբ հալածանքները։ Դատարաններում ներկայացված գործերում ապացույցների բացակայության պայմաններում շարունակվում են նոր կալանքներ և երկարաձգումներ, իսկ դատական համակարգը վաղուց վերածվել է գործադիրի կցորդի՝ առանց ամոթի դակելով իշխանության միջնորդությունները։
Գործարար և ազգային բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան բողոք է ներկայացրել նրա կալանքի երկարաձգման դեմ՝ այն որակելով ապօրինի։ Թեև դատարանը ստիպված էր ընդունել, որ Կարապետյանին վերագրվող տնտեսական հանցագործությունների մասով հիմնավոր կասկած չկա, այնուամենայնիվ երկարաձգել է կալանքը՝ «իշխանության զավթման կոչերի» մեղադրանքով։ Այդ մեղադրանքի հիմքում Կարապետյանի՝ եկեղեցուն ուղղված մեկ նախադասությունն է․ «Մենք էլ մեր ձևով կաջակցենք եկեղեցուն»։ Հենց այս խոսքի համար նա արդեն ամիսներ շարունակ պահվում է անազատության մեջ՝ իր 60-ամյակը ևս նշելով բանտում։
Կարապետյանը միայնակ չէ։ Կալանքի տակ է պահվում նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նույն տրամաբանությամբ կալանավորված են Բագրատ Սրբազանը և նրա աջակիցները, որոնց դեմ հարուցվել է «ահաբեկչություն կազմակերպելու» գործ։ Դատարանը երկարաձգել է նաև Սրբազանի օգնական Լիդիա Մանթաշյանի կալանքը։
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը շեշտում է․ «Իշխանությունը սեփական հասարակությանն ահաբեկմամբ կառավարելու ճանապարհին կանգ չի առնի որևէ բանի առաջ»։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Կարապետյանին անվանում է «խղճի բանտարկյալ», իսկ «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորիկ Նորիկյանը համարում է նրան «քաղաքական պատանդ»՝ ընդգծելով, որ քրեական գործը իրավական անգրագիտության արդյունք է։ Նկատվում է նաև, որ գործի հիմքում կարող են լինել աշխարհաքաղաքական հաշվարկներ։
Նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի ձևակերպմամբ, Նիկոլ Փաշինյանի համար ցանկացած այլախոհություն մահացու վտանգ է․ «Նա պատրաստ է ամեն ինչի՝ բանսարկելու, բանտարկելու, նույնիսկ կրակելու»։ Հակոբյանի կարծիքով, Կարապետյանին բանտարկելն ու ՀԷՑ-ը խլելը Փաշինյանի ոչ թե ուժի, այլ թուլության դրսևորում է։
Մինչ իշխանությունը սաստկացնում է ճնշումները, Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ շարունակում են գործել բարեգործական ծրագրերը։ «Տաշիր» հիմնադրամի միջոցով կազմակերպվում են երեխաների հանգստի ճամբարներ, իսկ սեպտեմբերի 1-ին գյուղական համայնքների բոլոր առաջին դասարանցիները դպրոցական պայուսակներ կստանան։
Այս ճնշումները ոչ միայն լուրջ հարված են Հայաստանի ժողովրդավարական համակարգին, այլև վկայում են, որ իշխանությունն իր դիրքերը պահելու համար ընտրել է քաղաքական հաշվեհարդարի ուղին՝ ընդդիմադիրների, հոգևորականների ու հասարակական գործիչների հաշվին։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց