Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Ուշացած նախաձեռնություն արցախցիների կողմից

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների և տեղահանված արցախցիների անունից կոչ է արել ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին իրականացնել իրենց լիազորությունները, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում կիրառել վետոյի իրավունքը, Մինսկի խմբի լուծարումը կանխելու համար։

«Լեռնային Ղարաբաղի 150,000 հայերի՝ տղամարդկանց, կանանց և երեխաների անունից, որոնք բռնի տեղահանվել են իրենց նախնիների հայրենիքից, խոր տագնապով և մտահոգությամբ դիմում ենք Ձեզ՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դադարեցնելու միակողմանի խնդրանքի կապակցությամբ։ Տասնամյակներ շարունակ Մինսկի խումբը եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ հարթակը։ Այս մեխանիզմը լուծարել առանց այն ժողովրդի ընտրված ներկայացուցիչների հետ խորհրդակցելու, որոնց համար այն ստեղծվել է, նշանակում է անտեսել մեր ձայնը և մերժել մեր դերը գործընթացում»,– նշված է նամակում։

Նամակում ընդգծվում է, որ մինչև չստեղծվեն ամուր երաշխիքներ՝ Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը ապահովելու համար, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարել չի կարելի։

Ադրբեջանի իշխանությունները վաղուց պահանջում էին ՄԽ լուծարումը, իսկ հիմքերը դրվեցին Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագրում, որից հետո երկու երկրների կառավարությունները դիմեցին ԵԱՀԿ-ին՝ առաջարկելով Մինսկի խումբը լուծարել։

Կարճ ասած՝ խմբի լուծարման շուրջ երկար քննարկումներ են եղել, և Արցախի ԱԺ-ի այս հայտարարությունը, թեպետ օբյեկտիվ է, ուշացած կարելի է համարել։ Իրականում այն միայն «սրտհովանք» է, որը հազիվ թե որևէ ազդեցություն ունենա։ Փոխարենը, Արցախի ԱԺ-ն և այլ կառույցները պետք է հասկանան, որ որքան լուռ են մնում և չեն պայքարում իրենց իրավունքների համար, այնքան Փաշինյանը շարունակելու է զիջել այդ իրավունքները, ապա էլ ծաղրելու է՝ «հեղափոխություն չարեցիք, ԼՂ էջը փակեցի»։

Արփի Գևորգյան