Փաշինյանի բացահայտ շանտաժը․ քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․
Փաշինյանի բացահայտ շանտաժը
Ասուլիսում Փաշինյանը նորից հաստատեց իր մտադրությունը ընտրական գործընթացը և սահմանադրական հանրաքվեն անցկացնել հոգեբանական շանտաժի մթնոլորտում․ «կընտրեք ինձ ու իմ թիմին՝ կունենանք խաղաղություն, կասեք ոչ՝ պատերազմ կլինի»։
Ավելին, նա ըստ էության խոստովանեց, որ Սահմանադրությունը փոխվում է ոչ թե ներքին անհրաժեշտությունից ելնելով, այլ Ադրբեջանի պահանջով։
Փաստացի, հանրաքվեն դառնում է պարտադրված երկընտրանք․
«Այո»-ի դեպքում հասարակությունն ընդունում է ադրբեջանական վասալիտետի պայմանը,
«Ոչ»-ի դեպքում՝ ստեղծվում է պատերազմի վտանգ։
Այսպիսի դիլեման ցույց է տալիս, որ Փաշինյանի քաղաքականությունն արդեն հասցրել է մեզ մի հանգրվանի, որտեղ սահմանադրական փոփոխությունները ներկայացվում են ոչ թե որպես ինքնիշխան ընտրություն, այլ որպես արտաքին ճնշումների ու պատերազմի սպառնալիքի հետևանք։
Կարելի է ասել, որ Փաշինյանն ընտրական ցիկլն ու հանրաքվեն կառուցում է ոչ թե դրական օրակարգի, այլ վախի և արտաքին սպառնալիքի միջոցով։ Սա, ըստ էության, հոգեբանական շանտաժ է․ ընտրեք իշխանությանը, քանի որ այլապես պատերազմ կլինի։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց