ԱՄՆ-ն կոչ է անում Եվրոպային առանցքային ր դեր խաղալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում. CNN
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԵՄ անդամ երկրների ազգային անվտանգության խորհրդականներին ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում է, որ Եվրոպան պետք է առանցքային դեր ստանձնի Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ տրամադրելու գործում, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով անանուն եվրոպացի դիվանագետի։
Ռուբիոն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է մասնակցել նման երաշխիքների տրամադրմանը, սակայն հիմնական պատասխանատվությունը պետք է ընկնի Եվրոպայի վրա։ Սակայն, նա չի նշել հնարավոր անվտանգության միջոցառումների վերաբերյալ կոնկրետ մանրամասներ, նշում են հեռուստաալիքի աղբյուրները։
Չորեքշաբթի ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը հանդիպել է Եվրոպայի պաշտպանության նախարարների հետ։
Քննարկումը կենտրոնացած էր Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղիների վրա: Մի աղբյուր CNN-ին հայտնել է, որ ամերիկյան կողմը քննարկում է անօդաչու թռչող սարքերի օգտագործման հնարավորությունը: Քննարկվում էր նաև ամերիկացի օդաչուների ներգրավումը դիտորդական թռիչքներին՝ առաջնագծի և ռազմական շարժումների պատկերներ հավաքելու համար:
Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Եվրոպայի և Միացյալ Նահանգների մասնակցությունը Ուկրաինայի անվտանգության ապահովման գործում պահանջում է հետագա քննարկում և համաձայնեցում գործընկերների հետ Բեռլինում, այդ թվում՝ Բունդեսթագի հնարավոր հաստատում: Նա չի բացառել գերմանական զորքերի տեղակայումը Ուկրաինայի տարածքում:




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է