Դավաճանության մեխանիկա. Ինչպե՞ս նվազեցնել ՀՀ պաշտպանունակությունը
Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի ևս մեկ պահանջ է կատարում, այն է՝ փորձում է դեմիլիտարիզացնել Հայաստանի Հանրապետությունը։ Համենայնդեպս, միայն այդպես կարելի է եզրակացնել նրա երեկ արած հայտարարությունից, թե Հայաստանը մտադիր չէ 2026 թվականին ավելացնել ռազմական բյուջեն։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ավելի վաղ հայտարարել էր, թե Վաշինգտոնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ֆոնին իշխանությունները ծրագրում են 2026 թվականի բյուջեում նվազեցնել պաշտպանական ծախսերի մասնաբաժինը 2025 թվականի համեմատ։
«Հնարավոր է, որ 2026 թվականի բյուջեում ծախսերի էական աճ կամ պաշտպանական ծախսերի աճ ընդհանրապես չլինի։ Կարծում եմ, տրամաբանական է։ Համենայնդեպս, մեր գնահատականն այս պահին սա է», - ասել է Նիկոլ Փաշինյանը։ Այս ֆոնին, երբ Հայաստանը նոր գումարներ չի ավելացնում սեփական պաշտպանունակությունը բարձրացնելու, Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը։ Հենց երեկ Իլհամ Ալիևը ուղևորվել էր օկուպացված Քարվաճառ, որտեղ հայտարարել էր, թե Ադրբեջանը ուժեղացնում է իր ռազմական կարողությունները։
«Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո հատուկ նշանակության ուժերի թվաքանակը ավելացրել ենք հազարավոր մարտիկներով. չեմ ցանկանում նշել ճշգրիտ թիվը, բայց շատ ավելացվել է։ Նոր կոմանդո զորատեսակ է ստեղծվել։ Երկիր են բերվել նորագույն անօդաչու թռչող սարքեր, նոր հրետանային համակարգեր։ Կնքվել են պայմանագրեր նոր մարտական ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ, իսկ առկաներն ամբողջությամբ արդիականացվել են։ Մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Ուստի, եթե ինչ-որ մեկի հիվանդ մտքում ծագի մտադրություն սադրանք իրականացնել մեր պետության դեմ, կարծում եմ, նրանք նորից կզղջան այդ մասին», - ասել է Ալիևը՝ հստակ ակնարկելով Հայաստանի Հանրապետությանը։
Եվ մինչ թշնամի պետությունը անընդհատ զինվում է, նոր ռազմական ծախսեր անում, Հայաստանի իշխանությունները գնալով ավելի են նվազեցնում Հայաստանի պաշտպանունակության մակարդակը։
Ի՞նչ է սա, եթե ոչ պարզ դավաճանություն։
Լիանա Մադոսյան




















Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա Տոնոյան
Վաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին