Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի գլխավոր բանակցողը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն է

ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ փուլում են։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից․

«2024 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի համատեղ հայտարարությամբ ազդարարվեց ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը:

2024 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում կայացավ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների ու ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանդիպումը, և տրվեց ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի մեկնարկը։

Վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում Հայաստանի կողմից գլխավոր բանակցողը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն է։

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը գնահատանք է հայտնել Հայաստանի կողմից արված աշխատանքի համար և նշել, որ Գործողությունների ծրագրի (ԳԾ) իրականացմամբ կսահմանվի այն ժամանակացույցը, թե երբ ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան առանց վիզայի ճանապարհորդելու Եվրոպական միություն։

Մինչ այժմ Հայաստանի կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները․

2025 թվականի փետրվարի 10-14-ը և ապրիլի 7-11-ը Հայաստան են այցելել ԵՄ առաջին և երկրորդ փորձագիտական առաքելությունները։

ՆԳ նախարարությունը մշակել է այցերի օրակարգը և ԵՄ պատվիրակության հետ սերտ համագործակցությամբ համակարգել գործընթացը։ Համակարգել է նաև շահագրգիռ գերատեսչությունների աշխատանքը՝ պատշաճ նախապատրաստման, ինչպես նաև փորձագետներին անհրաժեշտ փաստաթղթերի, նյութերի տրամադրման նպատակով։

Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ՆԳ նախարարի համակարգմամբ և փորձագիտական աշխատանքային խումբ՝ ՆԳ նախարարի տեղակալի համակարգմամբ։

Առաքելություններին մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության, Հարևանության ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ՖՐՈՆՏԵՔՍ-ի, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։

ԵՄ փորձագիտական առաքելություններից հետո առկա իրավիճակի և խնդիրների վերլուծությունների արդյունքում պատրաստվել են զեկույցներ, որոնց հիման վրա Եվրոպական հանձնաժողովը մշակել է Գործողությունների ծրագիրը, որը բանակցելի փաստաթուղթ չէ և ենթակա է լինելու կատարման։

Առաջին առաքելություն (2025 թվականի փետրվարի այց)

Քննարկվել են ԳԾ-ի I և II ուղղությունները՝
փաստաթղթերի անվտանգություն,
սահմանների կառավարում,
միգրացիայի կառավարում,
ապաստանի քաղաքականություն։

Հանդիպումներ ՀՀ համապատասխան գերատեսչություններում, այցելություններ ՀՀ սահմանակետեր՝ Բագրատաշեն, Այրում, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան, ապաստան հայցողների գործող և Աբովյանի նորակառույց կացարան, ՄՔԾ կենտրոնի բաժանմունք և փաստաթղթերի տպագրության կենտրոն։

Երկրորդ առաքելություն (2025 թվականի ապրիլի այց)

Քննարկվել են Գործողությունների ծրագրի III և IV ուղղությունները՝

կազմակերպված հանցավորություն,
կոռուպցիոն ու ֆինանսական հանցագործություններ,
քրեական գործերով դատական և իրավապահ մարմինների համագործակցություն, ներառյալ անձնական տվյալների պաշտպանություն,
արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ։

Հանդիպումներ ՀՀ համապատասխան գերատեսչություններում, այցելություններ ՆԳՆ միասնական զանգերի կենտրոն, Պարեկային ծառայություն, առանձին հանդիպումներ ՆԳՆ կրթահամալիրում և ՀՀ արդարադատության ակադեմիայում։

Հունիսի 10-12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյունների, Ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատար Մարտա Կոսի ու Հավասարության, պատրաստվածության և ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Հաջա Լահբիբի հետ՝ պայմանավորվածություններ ձեռք բերելով փորձագիտական պատվիրակության Հայաստան այցի վերաբերյալ՝ վիզաների ազատականացման գործընթացը առաջ մղելու նպատակով։

2025 թվականի հունիսի 24-ին Հայաստան է այցելել Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության պատվիրակությունը Պավել Բուսիակիևիչի գլխավորությամբ։ Տեղի են ունեցել հանդիպումներ ներքին գործերի, արդարադատության և արտաքին գործերի նախարարություններում։

Ներկայումս իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից ամփոփված Գործողությունների ծրագրի համաձայնեցումը ԵՄ անդամ պետությունների հետ․ այն ՀՀ-ին պաշտոնապես կփոխանցվի 2025 թվականի աշնանը։

Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը դիտարկում է որպես միգրացիայի շարժունակության և հանրային անվտանգության ոլորտում իր բարեփոխումների ռազմավարական ծրագիր։

Հայաստանը հանձնառու է իրականացնելու այս բարեփոխումները՝ նպատակ ունենալով իր քաղաքացիների համար ապահովել արժանապատիվ և դյուրին ճամփորդելու հնարավորություններ դեպի Եվրոպական Միություն»: