«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը «Համահայկական ճակատ» կուսակցության տարեդարձի առթիվ
Եղբայրներ և քույրեր, սիրելի՜ կուսակիցներ
Օգոստոսի 23-ին լրանում է «Համահայկական ճակատ» կուսակցության մեկ տարին: Հաշվետու ժամանակահատվածում կուսակցությունը նշանակալի ուղի է անցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին միավորելու և համախմբելու գործում։
Հարգեկի կուսակիցներ, շնորհավորում եմ Ձեզ և իմ խորին երախտագիտություն եմ հայտնում կուսակցության շտաբին և անդամներին, ովքեր մեկ տարի աշխատել են մեր ի բարօրություն մեր Հայրենիքի:
Երկրի միասնությունն ու ամբողջականությունը պահպանելու, ժողովրդի առջև պետության կողմից իր պարտավորությունների կատարումն ապահովելու ձգտումը կուսակցության ծրագրի հիմքն են։
Անցած մեկ տարվա ընթացքում «Համահայկական ճակատ» կուսակցությունը անցկացրել է բազմաթիվ միջոցառումներ, ակցիաներ՝ ի աջակցություն Ադրբեջանի բանտերում գտնվող մեր գերիների, ինչպես նաև տարբեր թեմաներով կլոր սեղաններ, բարեգործական և մշակութային միջոցառումներ։ Կուսակցության գործունեության կարևորագույն իրադարձություններից մեկը Ազգային հպարտության դատարանի ստեղծումն է՝ որպես արտակարգ դատարան՝ Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված լրջագույն խախտումներն ու հանցագործությունները քննության առնելու համար, որը կոչված է նաև բարոյաիրավական գնահատական տալու Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններին։ ՀՀ կառավարության դավաճանական վերաբերմունքը երկրի քաղաքացիների նկատմամբ մտահոգում է մեր կուսակիցներին, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ նախաստորագրված, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագիրը»։ Միևնույն ժամանակ, մեր գերիների վերադարձի, օկուպացված հողերի ազատագրման վերաբերյալ նրանց լռությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իշխանության ղեկին են մեր թշնամիները, ովքեր ոչնչացնում են հայոց դարավոր պատմությունը, մշակույթը ու հայկական ինքնությունը։
«Համահայկական ճակատ» կուսակցությունն ունի հետագա գործողությունների մանրակրկիտ մշակված ծրագիր՝ մեր հայրենակիցների կյանքը բարելավելու համար։ Կուսակցության անդամներն ու ակտիվիստները ամենօրյա ռեժիմով շփվում են Հայաստանի բնակիչների հետ և տեղերում ավելի մանրամասն ծանոթանում բնակչության առջև ծառացած խնդիրներին և հնարավորինս առաջարկում լուծումներ։
Մենք վստահ ենք, որ ժողովրդի աջակցության, ակտիվ, ազնիվ և սկզբունքային աշխատանքի շնորհիվ կկարողանանք իրականացնել այն ամենը, ինչ նախատեսված է կուսակցության ծրագրով, կատարել այն պատվիրանները, որոնք մեզ տալիս է Հայաստանի ժողովուրդը։ Մենք պատրաստ ենք դժվարին ժամանակներում կանգնել մեր ժողովրդի կողքին, աջակցել, օգնել մեր հայրենակիցներին դուրս գալ ստեղծված իրավիճակից և աշխատել հանուն Հայաստանի բարօրության։
Մաղթում եմ մեր կուսակցությանը և Ձեզ բոլորիդ, սիրելի համախոհներ և գործընկերներ, նորանոր ձեռնարկումներ, վստահություն սեփական ուժերի նկատմամբ, բարգավաճում և հետագա հաղթանակներ։
Քաջառողջություն Ձեզ և Ձեր մերձավորներին, բարեկեցություն և նոր հաջողություններ կուսակցական ու մասնագիտական գործունեության մեջ՝ ի բարօրություն մեր Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ
գեներալ-մայոր Արշակ Կարապետյան
23 օգոստոսի 2025թ․




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց