Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Հայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի
Հասարակություն

«Գյումրիում հնչեց հայ կոմունիստների ձայնը՝ ի պաշտպանություն պատմական հիշողության և ռուսական 102-րդ ռազմաբազայի»

Այսօր Գյումրիում, Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ, հայ կոմունիստները համախմբվել էին՝ ի պաշտպանություն ռուսական 102-րդ ռազմաբազայի։ Հավաքը վերածվեց ոչ միայն քաղաքական հայտարարությունների հարթակի, այլև հավատարմության ու պատմական հիշողության խորհրդանշական դրսևորման։

Կոմունիստները մեկ անգամ ևս շեշտեցին, որ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի անվտանգության և պետականության անփոխարինելի հենասյունն է։

«Ռուսական ռազմաբազան մեր երկրի անվտանգության անփոխարինելի հենասյունն է։ Այն մեզ պաշտպանել է և շարունակում է պաշտպանել հնարավոր սպառնալիքներից։ Դրա դուրսբերումը կնշանակի մեր սահմանները թողնել բաց և մեր ժողովրդին կանգնեցնել վտանգի առաջ», – հայտարարեցին նրանք։

ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը իր ելույթում հիշեցրեց հայ ժողովրդի պատմական փորձառությունը․ «Յոթ հարյուր հազար հայը իր պատմական հողակտոր Հայաստանում, Խորհրդային Միությունով միավոր դարձած Հայաստանում, աճել, վերաճել, հասել է երեք միլիոնի։ Էլ չենք ասում, որ շնորհիվ մայր հայրենիք Հայաստանի, նույն աճն ապրել է աշխարհացրիվ հայությունը։ Գործել է կենտրոնը։

Կենտրոնաձիգ ուժը հրաշքներ է գործել։ Բնականաբար, կենտրոնախույս ուժն էլ պիտի գործեր ավերածություններ։ Այսօր ահա այդ հակապետական ուժերի փոքրիկ խմբակը, մեկ անգամ ևս իրենց ձախողված ակցիայով ապացուցեցին, որ հայ ժողովուրդն ունի պատմական հիշողություն, պետականության զգացում և այդ բոլորը նրան թելադրում են, որ հայ-ռուսական բարեկամությունն ու դաշնակցային հարաբերությունները սրբորեն պահվեն»։

Այս խոսքերը ակնհայտորեն հղում էին Խորհրդային Միության փլուզման տարիներին։ Այն ժամանակ, երբ կենտրոնաձիգ ուժերը պահում էին հանրապետությունների տնտեսական, մշակութային և նույնիսկ ժողովրդագրական աճի հիմքերը, կենտրոնախույս քաղաքականությունը բերեց անկման, ցնցումների և սոցիալական ճգնաժամի։ Հայաստանի օրինակն էլ ցույց է տալիս, որ առանց հուսալի դաշնակցային հենարանների երկիրը մնում է խոցելի թե՛ արտաքին, թե՛ ներքին վտանգների առջև։

Իսկ արևմտամետների փոքրաթիվ խմբակը, որ նույն օրը փորձեց բողոքի ակցիա անցկացնել ռուսական ռազմաբազայի դեմ, չկարողացավ որևէ լուրջ ազդեցություն թողնել։ Նրանց ձայնը խեղդվեց ժողովրդի հիշողության և վստահության խորունկ ալիքներում, իսկ փոքրաթիվ ցուցարարները ցրվեցին մշուշի պես՝ հետք անգամ չթողնելով։ Կոմունիստները համոզված են, որ նման նախաձեռնությունները ոչ թե բխում են ժողովրդի իրական պահանջներից, այլ մեծապես պայմանավորված են արտաքին ուժերի ազդեցությամբ։ Այսինքն՝ դրանք արտացոլում են ոչ թե ազգային շահերը, այլ արտաքին քաղաքական օրակարգեր, որոնք փորձ են անում ներթափանցել Հայաստանի ներքին կյանք։

Այսպիսով, Գյումրիի օրը դարձավ ոչ միայն քաղաքական հակադրության վկայություն, այլև պատմական հիշողության և ներկա քաղաքական ընտրության խորհրդանիշ։ Հայ կոմունիստները վերահաստատեցին իրենց անսասան դիրքորոշումը՝ հօգուտ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման։ Իսկ արևմտամետների թույլ ներկայությունը միայն ընդգծեց, որ ժողովրդի լայն զանգվածների համար հայ-ռուսական բարեկամությունը շարունակում է մնալ պետականության, անվտանգության և պատմական հիշողության անբաժան մասը։

Եվ եթե արևմտամետների ձայնը նման է անցողիկ մշուշին, ապա կոմունիստների ձայնը նման է ժայռի, որ կանգուն է դարերի փորձության մեջ։ Պատմությունը խոսում է ոչ թե անցողիկների, այլ մնայունների բերանով։