Հանրային ճնշումը արդյունք տվեց
Քրիստոնեական արժեքները ծաղրող և Հոլանդիայում բնակվող երգչուհի Սևդալիզայի դեմ բողոքի ալիքը տվեց իր արդյունքը։ «Կոկա-Կոլա» ընկերությունը հաստատել է, որ տխրահռչակ երգչուհին հանդես չի գալու օգոստոսի 30-ին Հայաստանում նախատեսված «Կոկա-Կոլա ֆեստին»։ Օգտատերերի գրառումները չափազանց կոշտ և պահանջատիրական էին, ընկերությունից պահանջում էին չեղարկել քրիստոնեական արժեքները ոտնահարող երգչուհու մասնակցությունը փառատոնին։ Ընկերությունից նախ նշել էին, որ աշխատում են իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, իսկ այսօր առավոտյան նշել են, որ Սևդալիզան Հայաստանում ելույթ չի ունենա, շուտով կհրապարակեն նոր արտիստների անունները։
Հիշեցնենք՝ իրանական ծագումով երգչուհին մի քանի հոլովակներում բացահայտ ծաղրում է քրիստոնեությունը, Հիսուս Քրիստոսին։ 38-ամյա երգչուհին ունի իրանական, ռուսական և ադրբեջանական արմատներ, ծնվել է Թեհրանում, բայց 5 տարեկանից բնակվում է Նիդեռլանդներում։ Ոչ միայն Հայաստանում, այլ նաև եվրոպական տարբեր երկրներում նրա նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ, իսկ վերջինիս ծագումը հաշվի առնելով և քրիստոնեության նկատմամբ նրա վերաբերմունքը գնահատելով՝ կարելի է նշել, որ հայ օգտատերերն այս անգամ բավականին կազմակերպված և լուրջ պայքար տարան, որպեսզի հերթական հակաքրիստոնեական կերպարի մուտքը Հայաստան թույլ չտան։
Իհարկե, հասարակության մի փոքր սեգմենտ փորձում է այժմ էլ հանդես գալ առաջադիմության դիրքերից, բայց Սևդալիզայի մասնակցության արգելքը չափազանց օբյեկտիվ և անհրաժեշտ էր։ Իսկ այս մեկ հարցում դրսևորած հաջողությունը պետք է հայ հասարակության, հատկապես քրիստոնեական արժեքներ կրող հատվածի համար համախմբման և միասնական հանդես գալու ազդակ դառնա։ Առավել ևս, որ սևդալիզաներն ամենևին էլ այնքան վնաս չեն ներկայացնում հայկական ինքնության, քրիստոնեության և ազգային արժեքների համար, որքան, օրինակ, Հայաստանի իշխանությունը զավթած փոքրաթիվ խմբակը։
Լիանա Սիրեյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց