Աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրը՝ քրիստոնեության պաշտպանների կալանավորման կիզակետում
Ամերիկյան Daily Caller պարբերականը հատուկ հոդվածում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին՝ ընդգծելով, որ աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետական կրոն հռչակած երկրում իշխանությունները կալանավորում են եպիսկոպոսների և գործարարների՝ եկեղեցին ու հավատքը պաշտպանելու համար։
Կրոնական ազատության խնդիր
«Մեր կրոնը շատ խաղաղ է, և եպիսկոպոսների կալանավորումներն այն չէ, ինչ մենք ուզում ենք տեսնել 21-րդ դարում մեր երկրում։ Մենք արդեն գործ ունենք կրոնական ազատության խնդրի հետ», — Daily Caller News Foundation-ին ասել է «Տաշիր Կապիտալ»-ի տնօրեն Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ եկեղեցին ոչ միայն կրոնական կառույց է, այլև հայության հազարամյա ինքնության առանցքային հիմնասյուն, և իշխանությունների այս քայլերը հասարակության համար դառնում են լրջագույն ցնցում։
Քաղաքական հակասություններ ու զանգվածային կալանքներ
Հոդվածում նշվում է, որ քաղաքական ճգնաժամը սկսվել է դեռևս մայիսին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կաթողիկոս Գարեգին Երկրորդին մեղադրեց անձնական բնույթի սկանդալային պատմության մեջ։ Եկեղեցու կոշտ հակազդեցությունից հետո լարվածությունը կտրուկ սրվեց, իսկ հունիսին տեղի ունեցան զանգվածային կալանքներ՝ այդ թվում մի քանի բարձրաստիճան հոգևորականների։
Կալանավորվածների թվում է նաև հայաստանյան ամենահարուստ գործարարներից մեկը՝ Սամվել Կարապետյանը, ով հրապարակային ուղերձում հայտարարեց, որ իշխանությունները մոռացել են հայ եկեղեցու և ժողովրդի հազարամյա պատմության մասին։ Հենց այդ ուղերձից օրեր անց նա ձերբակալվեց, իսկ իշխանությունները խոստացան նաև պետականացնել նրա գլխավոր ընկերությունը Հայաստանում՝ Հայաստանի էլեկտրական ցանցերը (ՀԷՑ)։
Միջազգային արձագանք
Daily Caller-ը հիշեցնում է, որ օգոստոսին Վերաքննիչ քրեական դատարանը Սամվել Կարապետյանի կալանքը ճանաչեց ապօրինի, սակայն կառավարությունը արդեն հայտարարել է, որ բողոքարկելու է այդ որոշումը։
Նարեկ Կարապետյանը ամերիկյան պարբերականի հետ զրույցում շեշտել է, որ այս ամենը ցնցում է հանրությանը.
«Հայաստանը ավտորիտար պետություն չէ, և վարչապետի նման ոչ ժողովրդավարական քայլը մեզ համար իսկական շոկ էր»։
Եկեղեցին՝ որպես ազգային ինքնության հիմք
Հոդվածում հիշեցվում է, որ Հայ առաքելական եկեղեցին հիմնադրվել է չորրորդ դարում, երբ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին պետությունը, որ քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն։ Այդ ավանդույթն ու արժեքները, ըստ ամերիկյան աղբյուրի, շարունակում են մնալ հայության ինքնության անկյունաքարը։
Ըստ International Republican Institute-ի վերջին հարցման՝ հայաստանցիների 58 տոկոսը գոհ է եկեղեցու գործունեությունից։
Daily Caller-ը եզրակացնում է․ Հայաստանում ստեղծված լարվածությունը կրոնական ազատությունների սահմանափակման վտանգավոր նախադեպ է, որը կարող է ավելի խորացնել ճգնաժամը իշխանությունների և հասարակության միջև։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց