Հարավային Կորեայի նախագահը դրական է գնահատել Թրամփի հետ բանակցությունների արդյունքները
Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնը դրական է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների արդյունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի նախագահն այդ մասին հայտարարել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS) կայացած համաժողովում:
«Իմ հանդիպումը նախագահ Թրամփի հետ գերազանցեց սպասումները: Լավ զրույց ունեցանք, մենք բարձրացրինք փոխըմբռնման մակարդակը», – ասել է Լի Չժե Մյոնը:
Հարավային Կորեայի ղեկավարի խոսքով՝ Սպիտակ տանը բանակցությունները տևել են նախատեսվածից ավելի երկար: «Արդյունքները եղել են շատ լավ», – ամփոփել է նախագահը:
Լի Չժե Մյոնը Հարավային Կորեայի առաջին նախագահն է, որն իր առաջին արտասահմանյան ուղևորության վայր է ընտրել ոչ թե ԱՄՆ-ն, այլ Ճապոնիան:




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...