Եվրոպական քաղաքների ղեկավարներն Իմամօղլուին աջակցելու համար կմեկնեն Ստամբուլ
«Եվրոպայի քաղաքների միության» (Eurocities) նախագահն ու Եվրախորհրդարանի անդամ Դարիո Նարդելլան հայտարարել են մի քանի եվրոպացի քաղաքապետի հետ միասին հաջորդ շաբաթ Ստամբուլ մեկնելու մտադրության մասին:
Վերջիններս նշել են, որ Ստամբուլ են գնալու Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամ և Ստամբուլի նախկին քաղաքապետ, այժմ կալանվորված Էքրեմ Իմամօղլուին և բանտարկված այլ քաղաքապետերին աջակցելու նպատակով:
«Եվրոպացի քաղաքապետերը հաջորդ շաբաթ կգան Ստամբուլ, ցույց կտան համերաշխություն և կպահանջեն անհիմն կերպով կալանավորվածների ազատ արձակում:
Եվրամիությունը չի կարող աչք փակել այս իրավիճակի վրա: Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները ոտնահարող կառավարությունների հետ ունեցած առևտրային համաձայնագրերը չպետք է իրականացվեն»,- ասվել է համատեղ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Իմամօղլուն ձերբակալվել էր ընթացիկ տարվա մարտի 25-ին: Նրա հետ միասն ձերբակալվել էր ևս 16 ԺՀԿ-ական քաղաքապետ:




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...