Հայտարարում ենք «Մեր ձևով» ապաքաղաքական կամավորական շարժման հիմնադրման մասին. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
Այսօր մենք՝ ազգային բարերար Սամվել Կարապետյանի համախոհներն ու գործընկերները, հայտարարում ենք «Մեր ձևով» կամավորական շարժման հիմնադրման մասին». «Մեր ձևով» ժողովրդական շարժման շնորհանդեսին հայտարարեց շարժման համակարգող խորհրդի գլխավոր պատասխանատու Նարեկ Կարապետյանը, ով «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահն է և Կարեն Կարապետյանի որդին։
Նա պարզաբանեց, թե ինչ է նշանակում կամավորական շարժում և ինչու են իրենք հայտարարում շարժման, այլ ոչ թե կուսակցության ստեղծման մասին։
«Կամավորական շարժումը այն հարմար ձևաչափն է, որը թույլ կտա, առանց հասարակությանը բաժանելու, համախմբել մարդկանց՝ լավ, մեծ ու բարի գործեր անելու համար։ «Մեր ձևով» ժողովրդական շարժումն ապաքաղաքական կամավորական միավորում է՝ այն մարդկանց համար, ովքեր պատրաստ են անձնուրաց ծառայել հանուն օգտակար նպատակների։ Շարժման մասնակիցները կարող են լինել տարբեր մասնագիտությունների և հայացքների տեր մարդիկ, ովքեր կցանկանան իրենց ազատ ժամանակը նվիրել այս գործին», – նշեց նա։
Նարեկ Կարապետյանը հաստակեցրեց, թե այս շարժման ստեղծմամբ արդյո՞ք նշանակում է, որ ինչպես Սամվել Կարապետյանն էր ասում սկզբունքորեն նոր քաղաքական ուժ չեն ստեղծելու.
«Ո՛չ, չի նշանակում։ Սա մեր կատարելիք աշխատանքի միայն առաջին փուլն է։ Հայաստանում առաջիկայում սպասվում են ընտրական գործընթացներ, և դրանց մասնակցության առավել հարմար ձևը կուսակցության միջոցով ներգրավվելն է, պետական ծրագրերի իրականացման համար համապատասխան ծրագրեր առաջարկելով։ Վստահ ենք, որ 2026-ի ընտրական գործընթացներում կկարողանանք արժանի արդյունքի հասնել», – ասաց նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց