Հայ ազգը ձև ունի. մնում է բոլորին ցույց տալ մեր ձևը
Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքում ստեղծվել է իրավիճակ, երբ ժողովրդի սպասելիքները չեն արդարացվում, իսկ հասարակական ու քաղաքական խմբերը, փոխանակ միավորելու, հաճախ կենտրոնանում են միմյանց նկատմամբ ատելություն սերմանելու վրա։ Այդ մասին «Մեր ձևով» ժողովրդական շարժման շնորհանդեսի ժամանակ հայտարարել է շարժման համակարգող խորհրդի գլխավոր պատասխանատու, «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ որքան խորանում են հասարակության մեջ հակասությունները և ատելությունը, այնքան ավելի մեծ խոչընդոտներ են առաջանում երկրի զարգացման համար։ Կարապետյանը շեշտել է, որ իշխանության գործելաոճը և ընդդիմադիր դաշտի մոտեցումները չեն նպաստում համախմբմանն ու կառուցողական լուծումներին։
Նա ընդգծել է, որ տարիներ առաջ հասարակությունը ներկայացվում էր որպես «հպարտ քաղաքացիներ», իսկ այսօր մարդկանց փորձում են համոզել հրաժարվել ազգային ինքնությունից ու ընդունել զիջումների ճանապարհը։
«Սակայն մեր ազգը ձև ունի։ Մնում է բոլորին ցույց տալ մեր ձևը», – հայտարարել է Նարեկ Կարապետյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց