Իրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները Արևմուտքի բարի կամքի դրսևորման դեպքում
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին «եվրաեռյակի» (Ֆրանսիա, Գերմանիա և Մեծ Բրիտանիա) կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնման վերաբերյալ հաղորդագրության կապակցությամբ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին տեղեկացրել է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու իր պատրաստակամության մասին՝ Արևմուտքի կողմից բարի կամքի դրսևորման պայմանով։
Արաղչին «հաստատել է ազնիվ և հավասարակշռված դիվանագիտական բանակցություններ վերսկսելու Իրանի պատրաստակամությունը՝ պայմանով, որ մյուս կողմերը ցուցաբերեն լրջություն ու բարի կամք և խուսափեն այնպիսի գործողություններից, որոնք խաթարում են հաջողության շանսերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդել են մերձավորարևելյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Իրանի նախարարի նամակը։
Նա նաև հիշեցրել է, որ «եվրաեռյակի» երկրները չունեն Թեհրանի դեմ պատժամիջոցների վերսկսման մեխանիզմը գործարկելու իրավական լիազորություններ և նախազգուշացրել է, որ Թեհրանը միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան այս որոշման։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները նամակ են ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին՝ տեղեկացնելով «արագ արձագանքման մեխանիզմի» գործարկման մասին, որը թույլ է տալիս վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք դադարեցվել էին 2015 թ. Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) շրջանակներում։
Միևնույն ժամանակ, կողմերը պատրաստակամություն են հայտնել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել առաջիկա 30 օրվա ընթացքում՝ նախքան պատժամիջոցների ուժի մեջ մտնելը։Եթե 30 օրվա ընթացքում համաձայնության չհասնեն, կվերականգնվեն ՄԱԿ-ի բոլոր նախկին պատժամիջոցները, որոնք, ի թիվս այլ բաների, ներառում են Իրանին զենքի մատակարարման արգելք, բեռների ստուգում և նրա հրթիռային ծրագրի սահմանափակումներ։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...