Մերցը հայտարարել է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը, հավանաբար, չի կայանա
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպումը, հավանաբար, չի կայանա։
Օգոստոսի 28-ին Մերցը ժամանել է Ֆրանսիա՝ մասնակցելու գերմանա-ֆրանսիական կառավարական խորհրդակցություններին: «Սակայն այսօր երեկոյան մենք նաև ցանկանում ենք կրկին խոսել մեր ժամանակների ամենակարևոր հարցերի մասին, քանի որ մենք ունենք խնդիրներ, որոնք կարող ենք լուծել միայն միասին», – ասել է Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ: Սա, նրա խոսքով, ներառում է նաև Ուկրաինայում առկա հակամարտությունը։
«Այսօր մենք պետք է կրկին անդրադառնանք այս հարցին: Սա տեղի է ունենում այն փաստի ֆոնին, որ Զելենսկու և նախագահ Պուտինի միջև հանդիպումը ակնհայտորեն չի կայանա», – ասել է Մերցը




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...