Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին
Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են

ԱՄՆ կառավարությունը հետաքրքրված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներդրում կատարել

ՀՀ կառավարությունը հրապարակել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից։

Հուշագրերից մեկը վերաբերվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության եւ Հայաստանի Հանրապետության Կառավարության միջեւ
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերությանը, որը ներկայացնում ենք ստորև․

«Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Մասնակիցներ),
շեշտելով աներկբա աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ դրա միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը,
արտահայտելով փոխադարձ հետաքրքրվածություն Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներդրում կատարելու եւ Հայաստանի ենթակառուցվածքների եւ սահմանային անվտանգությունը բարելավելու հարցում,
հաստատելով Հայաստանի ենթակառուցվածքների եւ սահմանային անվտանգության մասով կարողությունները եւ որպես տարածաշրջանային եւ համաշխարհային առեւտրի արդյունավետ տարանցիկ հանգույց գործելու հնարավորությունը բարելավելու ընդհանուր ցանկությունը, եւ
ընդունելով Մասնակիցների աշխատանքների փոխլրացնող բնույթը եւ նրանց միջեւ ռազմավարական առավել սերտ համագործակցության օգուտները,
հասել են հետեւյալ փոխըմբռնմանը.

I. Նպատակը
Սույն փոխըմբռնման հուշագրի (այսուհետ՝ ՓՀ) նպատակն է փոխգործակցել Հայաստանի ենթակառուցվածքների եւ սահմանային անվտանգության բարելավման ուղղությամբ, այդ թվում՝ Մասնակիցների միջեւ ներդրումների, ռեսուրսների, վերապատրաստման եւ գործընկերության միջոցով։
Մասնակիցները նպատակ ունեն արձագանքելու Հայաստանի ենթակառուցվածքների եւ սահմանային անվտանգության առաջնահերթություններին, այդ թվում՝
• մասնավոր հատվածի ներդրումները խրախուսելով,
• մաքսային հսկողության արդյունավետությունը եւ սահմանային անվտանգության հարցում համագործակցությունը եւ կարողությունների զարգացումն ընդլայնելով, այդ թվում՝ ապօրինի տեղափոխման եւ մաքսանենգության դեմ պայքարելու համար,
• ԱՄՆ-ի ազգային անվտանգության դեպարտամենտի եւ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի եւ Պետական եկամուտների կոմիտեի միջեւ լավագույն գործելակերպերի փոխանակմանը նպաստելով,
• կիբեռանվտանգության ոլորտում լավագույն գործելակերպերի եւ կարողությունների ընդլայնում։

II. Համագործակցության ոլորտները
Մասնակիցները նպատակ ունեն փոխգործակցելու մի շարք ոլորտներում, այդ թվում՝ հետեւյալ ոլորտներում, սակայն չսահմանափակվելով դրանցով.
• Հայաստանի սահմանային անվտանգության մեծացում վերապատրաստման, ԱՄՆ կառավարության ռեսուրսների եւ ԱՄՆ-ի ազգային անվտանգության դեպարտամենտի մաքսային եւ սահմանային պաշտպանության գործակալությունից ստացված լավագույն գործելակերպերի միջոցով.
• կիբեռպաշտպանության գործողությունների մասով ներդրումների ավելացում. եւ
• ներդրումների խթանում՝ Հայաստանի ենթակառուցվածքները, ինչպես նաեւ սահմանային անվտանգության ոլորտն արդիականցնելու համար։

III. Ընդհանուր դրույթներ
1. Տեւողությունը. Սույն ՓՀ-ն գործողության մեջ է մտնում դրա ստորագրման ամսաթվից եւ նախատեսված է, որ գործի մեկ (1) տարի ժամկետով։ Ակնկալվում է սույն ՓՀ-ի շրջանակներում համագործակցությունը շարունակել եւս 3 ժամկետներով, եթե Մասնակիցներից մեկը մյուսին սույն ՓՀ-ի շրջանակներում համագործակցությունը դադարեցնելու իր մտադրության մասին գրավոր չծանուցի դադարեցման ամսաթվից առնվազն վաթսուն (60) օր առաջ։ Սույն ՓՀ-ի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած տարաձայնություն կարող է լուծվել բարեկամաբար՝ Մասնակիցների իրավասու մարմինների միջեւ խորհրդակցությունների միջոցով։
2. Փոփոխությունները. Մասնակիցները կարող են սույն ՓՀ-ում փոփոխություններ կատարել փոխադարձ գրավոր որոշմամբ։
3. Կոնտակտային անձինք. Մասնակիցները նպատակ ունեն նշանակելու իրենց համապատասխան հաստատություններից կոնտակտային անձանց՝ սույն ՓՀ-ի իրականացումը համակարգելու համար։
4. Հաշվետվությունները եւ երկխոսությունը. Մասնակիցները նախատեսում են պարբերական խորհրդակցություններ անցկացնել, այդ թվում՝ փորձագիտական եւ բարձր մակարդակներով՝ առաջընթացն ուսումնասիրելու եւ փոխգործակցության նոր հնարավորություններ վերհանելու համար։
5. ՓՀ-ի գործողությունը. Սույն ՓՀ-ում ոչինչ չի առաջացնում միջազգային կամ ներպետական իրավունքով սահմանված իրավունքներ կամ պարտավորություններ։ Մասնակիցները մասնավորապես ընդունում են, որ սույն ՓՀ-ն միջոցների տրամադրման պարտավորություն չէ։ Մասնակիցները նպատակ ունեն պահպանելու իրենց առանձին եւ եզակի առաքելությունները եւ մանդատները եւ իրենց սեփական պարտականությունները։ Սույն ՓՀ-ով սահմանված կարգով մասնակիցների միջեւ համագործակցությունը չպետք է մեկնաբանվի որպես գործընկերություն կամ այլ տեսակի իրավաբանական սուբյեկտի կամ անձի ստեղծում։ Յուրաքանչյուր Մասնակից պետք է սույն ՓՀ-ի առնչությամբ առաջացող բոլոր ծախսերը կատարի իր հաշվին։ Մասնակիցները նպատակ ունեն սույն ՓՀ-ն իրականացնելու այնպիսի եղանակով, որը չի միջամտում Մասնակիցների միջեւ սույն ՓՀ-ն ստորագրվելուց առաջ կամ հետո առկա որեւէ այլ պայմանավորվածության։ Սույն ՓՀ-ում ոչինչ նախատեսված չէ մեկնաբանվելու որպես բացառիկ աշխատանքային հարաբերություն»,- նշվում է հուշագրում։

Նշենք նաև, որ ՀՀ և ԱՄՆ կառավարությունները հուշագրեր են նաև ստորագրել Արհեստական Բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին, էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին։

Հիշեցնենք, որ հուշագիրը ստորագրվել է օգոստոսի 9-ին ԱՄՆ-ում։