Մակունցին արագ պաշտոն տվեցին
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։ Մակունցը օրերս հետ կանչվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Մինչ այդ մենք հայտնել էինք, որ Փաշինյանը ցանկանում է Մակունցին իր խորհրդական նշանակել։
Մակունցը 2021 թվականի օգոստոսի 2-ին նշանակվել էր ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Պաշտոնավարման ավարտից հետո Լիլիթ Մակունցը ՀՀ նախագահի հրամանագրով օգոստոսի 27-ին հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Լիլիթ Մակունցը Փաշինյանի իշխանության օրոք Ազգային ժողովում եղել է կառավարող խմբակցության ղեկավար, այնուհետև դարձել Մշակույթի նախարար։ Մասնագիտական որևէ հմտություն չունեցող տիկինը բարձր պաշտոնների նշանակվել էր միայն մեկ պատճառով՝ Նիկոլ Փաշինյանի անգլերենի ուսուցիչն է եղել։ Հաշվի առնելով, թե որքան վատ է Փաշինյանը անգլերեն խոսում, կարելի է գնահատել նաև ուսուցման ոլորտում Մակունցի փորձը։
Ի դեպ, գլխավոր խորհրդականի պաշտոնը վերջինը չի լինելու Լիլիթ Մակունցի գլխապտույտ կարիերայում։ Մեր տեղեկություններով, Փաշինյանը շատ է ցանկանում վերջինիս դարձնել Ազգային ժողովի նախագահ։ Իսկ նման հնարավորություն կլինի, եթե Փաշինյանին ու իր թիմին հաջողվի կրկին զավթել իշխանությունը 2026 թ. խորհրդարանական ընտրություններում։
Ալլա Աբգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց