Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

«Մեր ձևով» շարժումը կդառնա իրական այլընտրանք

Երևանում՝ հանդիսավոր կերպով հայտարարվեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին։ Շարժման ստեղծման մասին ավելի վաղ՝ օգոստոսի 13-ին հայտնել էր գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, ով այժմ կալանավորված է իշխանության կեղծ մեղադրանքներով։ Նորաստեղծ շարժման համակարգողը Կարապետյանի եղբորորդին է «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը, ով պարզաբանել է, թե ինչու է շարժումը կամավորական։ Ըստ Նարեկ Կարապետյանի, դա հարմար ձևաչափ է, որը թույլ կտա առանց մեր հասարակությանը բաժանելու մեծ ու բարի գործեր անել։

«Շարժումը մարդկանց ապաքաղաքական կամավոր միավորում է, որոնք պատրաստ են անձնուրաց ծառայել հանրօգուտ նպատակին։ Շարժման մասնակիցները կարող են լինել տարբեր մասնագիտությունների և հայացքների տեր մարդիկ, որոնք կարող են աշխատանքից ազատ ժամանակ մասնակցել շարժմանը։ Շարժումը գործելու է 5 ուղղությամբ՝ 5 աշխատանքային խմբի միջոցով»,– ասել է Նարեկ Կարապետյանը։

Բնականաբար, շարժման ստեղծումը չի նշանակում, որ «Մեր ձևով»-ը քաղաքականությամբ չի զբաղվելու, առաջիկայում նաև քաղաքական կուսակցություն է ստեղծվելու։

«Շարժումը մեր աշխատանքի միայն առաջին փուլն է։ ՀՀ-ում առաջիկայում ընտրական գործընթացներ են սպասվում և դրանց մասնակցելու օրենքով սահմանված ամենահարմար ձևը կուսակցական մասնակցությունն է։ Մեր գործունեության երկրորդ փուլում մենք պատրաստվում ենք մեր մշակած մասնագիտական ծրագրերն ու նախագծերը կուսակցության միջոցով վերածել պետական ծրագրերի։ Վստահ ենք, որ կկարողանանք դա անել 2026 թվականին կայանալիք ընտրական գործընթացների արդյունքում»,– շեշտել է Նարեկ Կարապետյանը։

Հանդիսավոր արարողության ժամանակ ամբիոնում հիմնականում երիտասարդներ էին, ովքեր լայն հանրությանն այնքան էլ ծանոթ չեն, բայց իրենց ոլորտների առաջատար մասնագետներ են։ Ըստ շարժման համակարգողի, այս պահին շարժումը կաշխատի հինգ ուղղություններով։ Տնտեսական ուղղությունը կհամակարգի տնտեսագետ Աշոտ Ֆարսյանը, ժողովրդագրությունն ու երիտասարդ ընտանիքների համար ծրագրերի մշակումը կգլխավորի միջազգայնագետ Արեգա Հովսեփյանը, արտաքին քաղաքականությունը, կհամակարգի միջազգայնագետ Արթուր Դանիելյանը, կրթական ծրագրերը համակարգելու է Գոհար Ղումաշյանը, իսկ Հայ առաքելական եկեղեցու և ազգային արժեքների պահպանման խումբը գլխավորելու է Ալեքսան Ալեքսանյանը։

Ինքը՝ Սամվել Կարապետյանը կդառնա նոր ստեղծվող քաղաքական ուժի գաղափարական առաջնորդը։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Սամվել Կարապետյանը ՌԴ քաղաքացի է և չի կարող զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը, Նարեկ Կարապետյանը պատասխանել է, որ Սամվել Կարապետյանը նաև ՀՀ քաղաքացի է, նա մեր գաղափարական առաջնորդն է։ «ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն մասնակցել որպես ընտրող և լինել առաջնորդ»,– ասել է Նարեկ Կարապետյանը։ Նա նշել է, թե մինչև տարեվերջ կհիմնադրվի իրենց կուսակցությունը։

Կարևորագույն հարցերից մեկն էլ նախկին իշխանությունների հետ համագործակցելու հնարավորությունն է։ Թեպետ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների թիմակիցներն աջակցում են Կարապետյաններին, շարժման համակարգողը նկատել է, թե իրենք տարբեր հայացքներ ունեն։ «Եթե մենք քաղաքական դաշտում տեսնեինք ուժ, որը կարտացոլեր մեր գաղափարները, հնարավոր է, որ այդ ժամանակ նայեինք այդ ուղղությամբ, բայց մենք չենք տեսնում։ Ցավոք, տնտեսական խորքային օրակարգով այսօր առաջարկ չկա։ Քաղաքական ուժերն այսօր մեր հասարակությանը «կերակրում են» քաղաքական մոտիվներով, բայց դրանց ազդեցությունը մարդկանց վրա բավականին քիչ է։ Այդ պատճառով մեր շարժումը կոչվում է «Մեր ձևով», այսինքն՝ ուրիշի ձևով չէ»,– մանրամասնել է Նարեկ Կարապետյանը։

Նոր շարժման ստեղծման վերաբերյալ առաջիկայում բազմաթիվ գնահատականներ և կարծիքներ կհնչեն փորձագիտական շրջանակներից։ Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն, օրինակ, ուշագրավ դիտարկում է արել։ «Տնտեսությունից դեպի քաղաքականություն կիրառական առաջարկների հիմքով. նոր հայտ հայ հասարակությանը: Ամենևին հեշտ չի լինելու, ավելին՝ հեշտ լիներ, հետաքրքիր չէր լինի, բայց որ հաջողելու ռեալ շանս կա, դա՝ միանշանակ»,- արձանագրել է նա:

Իսկ նոր շարժում, այն էլ՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, Հայաստանը սպասում էր։ Գործարարի կալանավորումից հետո հանրության զգալի մասը ոչ միայն աջակցություն է հայտնել նրան, այլև հույսով սպասում է, որ Կարապետյանները կբարձրացնեն գործող իշխանությունների դեմ պայքարի դրոշը, իրատեսական տեսլականով իրավիճակ կփոխեն Հայաստանում։