ԱՄՆ-ն չպետք է սահմանափակի պաղեստինյան պատվիրակության մուտքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա․ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն շաբաթ օրը հայտարարել է, որ հաջորդ ամիս կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մուտքի սահմանափակումներ չպետք է լինեն, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտարարեց, որ մերժում է Պաղեստինի ինքնավարության անդամներին վիզայի տրամադրումը, հաղորդում է AFP-ն։
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը... չպետք է որևէ սահմանափակում ունենա մուտքի հարցում», - ասել է Բարոն Դանիայում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։
Կոպենհագենում մի շարք նախարարներ աջակցել են Միացյալ Նահանգներին ուղղված Ֆրանսիայի կոչին՝ թույլ տալ պաղեստինյան պատվիրակությանը մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։
Վաշինգտոնի այս արտակարգ քայլը ձեռնարկվել է այն պահին, երբ Ֆրանսիան Նյու Յորքում համաշխարհային առաջնորդների հանդիպման ժամանակ գլխավորել է Պաղեստինի պետականության ճանաչման քարոզարշավը։
Պաղեստինյան ինքնավարությունը կոչ է արել Միացյալ Նահանգներին չեղարկել իր որոշումը, որը, ըստ նրանց, «ակնհայտորեն հակասում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կենտրոնակայանի մասին համաձայնագրին»։ Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը, 89-ամյա վետերան առաջնորդ, ով ժամանակին ջերմ հարաբերություններ է ունեցել Վաշինգտոնի հետ, նախատեսում է մասնակցել ՄԱԿ-ի նիստին։
Ըստ համաձայնագրի՝ որպես Նյու Յորքում ՄԱԿ-ի հյուրընկալող կողմ, Միացյալ Նահանգները չպետք է մերժի վիզաներ տրամադրել համաշխարհային կազմակերպություն մեկնող պաշտոնյաներին:




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...