Փաշինյանը չի դադարեցրել հակաեկեղեցական արշավը
Վերջին մեկուկես ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարզապես դադար էր հայտարարել հակաեկեղեցական իր արշավում, և ընդհանրապես չի փոշմանել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ է սկսել։ Ավելին պնդում է, որ այդ իր հռչակած դադարը հարմար պահ էր, որպեսզի Վեհափառն ինքնուրույն ազատի Վեհարանը։ «Իմ պլանները չեն կարող փոխվել։ Դա անփոփոխելի պլան է։ Ես նրան կոչ եմ անում կամավոր այդ որոշումը կայացնել և կկայացնի այդ որոշումը, որ պետք է կայացնի, որը չի կարող պարզապես չկայացվել»,- նախօրեին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Փաշինյանը, ավելին՝ նշել, որ միևնույնն է, եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսը չլքի Վեհարանը, ապա տեղի կունենա Էջմիածնի կենտրոնական հրապարակի ճնշմամբ։
Հիշեցնենք, ամիսներ առաջ նա գրել էր, թե Էջմիածնում մեծ հավաք է կազմակերպելու Վեհարանը Ամենայն Հայոց Կաթողիկոսից ազատելու համար։ Տևական դադարը, ըստ իշխանությունների, պայմանավորված է եղել սեփական ռեսուրսները հաշվարկելով, նաև նախապատրաստելով Էջմիածնի քաղաքապետի ընտրություններին։ Առաջիկայում այստեղ համայնքապետի ընտրություններ են լինելու, և «Քաղպայմանագիրը» լուրջ խնդիրներ ունի, ուստի և փորձում է հակաեկեղեցական արշավներ օգտագործել՝ իր վարկանիշն իբր բարձրացնելու համար։
Եթե Փաշինյանին հաջողվի միաժամանակ հեռացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես և իրենց թեկնածուին դարձնել քաղաքապետ, փաստացի ընդդիմությունը, ծանր հարված կստանա, ուստի Էջմիածնի ընտրություններից առաջ անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմադիր ուժերը մեկ միասնական ցուցակով կամ դաշինքով մասնակցեն ընտրություններին՝ կանխելու վտանգավոր այս զարգացումները։
Շուշան Գրիգորյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց