Գուտերեշը հութիներից պահանջել է ազատ արձակել ՄԱԿ-ի 11 ձերբակալված աշխատակիցներին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Եմենի հութիների կողմից ՄԱԿ-ի 11 աշխատակիցների ձերբակալությունը և պահանջել է անհապաղ ազատ արձակել նրանց։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Գուտերեշի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։«Ես խստորեն դատապարտում եմ Եմենի հութի դե ֆակտո իշխանությունների կողմից օգոստոսի 31-ին ՄԱԿ-ի առնվազն 11 աշխատակիցների կամայական ձերբակալությունը։ Ես նաև դատապարտում եմ բռնի մուտքը Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակ, ՄԱԿ-ի գույքի բռնագրավումը և Սանայում գտնվող ՄԱԿ-ի այլ կառույցներ մուտք գործելու փորձերը», – ասվում է հայտարարության մեջ։
Գուտերեշը պահանջել է ձերբակալվածների «անհապաղ և անվերապահ ազատ արձակումը»։ Նա հավելել է, որ պահանջում է նաև ազատ արձակել նախորդ տարիներին ձերբակալված մյուս բոլոր աշխատակիցներին։
CNN-ը հաղորդում է, որ օգոստոսի 31-ին հութիները մտել են Եմենի մայրաքաղաք Սանայում գտնվող Պարենի համաշխարհային ծրագրի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակներ։ Լրատվամիջոցը շեշտում է, որ սա տեղի է ունեցել հութիների դեմ Իսրայելի վերջին գործողություններից հետո. Իսրայելը հայտարարել է, որ հարվածների արդյունքում սպանել է հութիների կառավարության վարչապետ Ահմեդ ալ-Ռահավիին։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...