34 տարի անց հարաբերություններ են հաստատում
Հայաստանի և Պակիստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Մոհամմադ Իշաք Դարը Չինաստանում ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե: Ստորագրման արարողությունը կայացել է Չինաստանի Թիենծին քաղաքում, ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում:
Կոմյունիկեի ստորագրումով Հայաստանը և Պակիստանը հաստատում են դիվանագիտական հարաբերություններ։ Հայաստանի անկախացումից 34 տարի անց միայն Պակիստանը պատրաստակամություն էր հայտնել ճանաչել Հայաստանի Հանրապետությունը և հարաբերություններ հաստատել Երևանի հետ:
Պակիստանը Ադրբեջանի մերձավոր դաշնակիցներից է և զենքի հիմնական մատակարարներից: 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանը, այդ թվում, մեղադրում էր Պակիստանին Ադրբեջանին աջակցելու համար, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ որոշ տեղեկություններով՝ Պակիստանի բանակի հատուկ ջոկատայիններն եղել են մարտի դաշտում:
Պակիստանը նաև թշնամական հարաբերություններ ունի Հնդկաստանի հետ, որը վերջին շրջանում դարձել է Հայաստանի թիվ մեկ ռազմավարական գործընկերը և զենքի գլխավոր մատակարարը: Փաշինյանը Թիենցինում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ. «Հնդկաստանը և Հայաստանը պահպանում են ջերմ և զարգացող հարաբերությունները՝ հիմնված բարեկամության և փոխադարձ համագործակցության վրա», – գրել է Մոդին:
Երևանն այժմ պետք է Նյու Դելիին բացատրի, թե ինչու է այս պայմաններում հարաբերություններ հաստատում Հնդկաստանի թշնամու հետ։ Ըստ ամենայնի, Պակիստանի հետ հարաբերությունների հաստատումը Թուրքիայի և Ադրբեջանի պահանջն էր, իսկ Փաշինյանը, սովորության համաձայն, չի կարողացել մերժել Անկարային ու Բաքվին։ Սակայն արտաքինից ամեն ինչ շատ անդուր է երևում։
Աննա Դավթյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց