Արցախյան շարժման և պшտերազմի հաղթանակն ապահովեց ոչ միայն արցախցիների արդար պահանջների իրացումը, այլ ապահովեց Հայաստանի անվտանգությունը․ Աբրահամյան
Պատմություն, դասագրքեր, իրականություն կեղծելով պատմական իրողությունները չեն փոխվում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Հատկապես որ մեր ժողովրդի համար պատմական, հանգրվանային իրավիճակներում մեծ ջանքերից, զոհողություններից բացի նաև կյանք է դրվել:
Արցախյան շարժումը, Արցախի պատերազմը, Արցախի ազատության համար պայքարը զուտ տեղային խնդիր չի եղել:
Արցախյան շարժման և պատերազմի հաղթանակն ապահովեց ոչ միայն արցախցիների արդար պահանջների իրացումը, այլ ապահովեց Հայաստանի անվտանգությունը, հնարավորություն տվեց մեր երկրին` տարածաշրջանում և ամենուր, դիրքավորվելու որպես պայքարող և հաղթող ժողովրդի, ինչը հայ ժողովրդի համար լրիվ այլ հեռանկար և ճակատագիր էր ենթադրում:
Այսօր հայն այլևս Արցախում չի ապրում: Սա պարզապես մի ամբողջ ժողովրդի ողբերգություն է:
Այսօր հայը ինքը պետք է որոշի` առկա իրողություններն ընդունում է որպես պատմության ավա՞րտ, դատավճի՞ռ կամ վերջնական վախճա՞ն, թե՞ ընտրում է խելամտությունը, սթափությունն ու արժանապատվությունը:
Ես համոզված եմ, որ անհրաժեշտ պահին, հայ մարդը ճիշտ որոշում կկայացնի»,-գրել է Աբրահամյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց