ՔՊ-ում կրքերը գնալով ավելի են սրվում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին ընդառաջ ՔՊ-ում կրքերը գնալով ավելի են սրվում։ Հիշեցնենք, սեպտեմբերի 20-ին «Քաղպայմանագիրը» նոր համաժողով է անցկացնելու և նոր, ընդլայնված կազմով վարչություն է ընտրելու։ 20 անդամի համար պայքարում են 42 թեկնածուներ, ընդ որում պայքարը բավականին թեժ է և պայմանավորված առնվազն երկու հանգամանքով։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը հայտարարել է, որ համաժողովում նոր վարչության ընտրություններից հետո վերադասավորումներ է իրականացնելու գործադիրում և խորհրդարանում, իսկ ամենաբարձր պաշտոնները տալու է հենց վարչության անդամներին։ Դրա համար էլ «Քաղպայմանագրում» բավականին լուրջ պայքար է ընթանում կուսակցության գլխավոր մարմնում տեղ զբաղեցնելու համար։
Նույն սկզբունքով նաև կուսակցության ընտրական ցուցակն է ձևավորվելու, և առաջին համարներում հենց վարչության անդամներն են լինելու։ Բնական է, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում «Քաղպայմանագրին» դժվար թե հաջողվի ստանալ ձայների այն քանակությունը, որն ունի այսօր, այսինքն՝ 70 պատգամավորի փոխարեն լավագույն դեպքում խորհրդարան անցնեն դրա կեսը կամ նույնիսկ ավելի պակաս։ Ուստի շատերը դուրս են մնալու խորհրդարանի կազմից և այժմ ցանկանում են դառնալ վարչության անդամ՝ գոնե այդ մասով իրենց ապահովագրելու նպատակով։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս օրերին Փաշինյանը հանդիպումներ է ունենում վարչության անդամության տարբեր թեկնածուների հետ, նրանց հետ քննարկում հետագա անելիքները, բայց առավելապես լսում կուսակիցների «դանոս»-ները մյուսների դեմ։ ՔՊ-ում մեկը մյուսի վրա գործ տալու գործում գրեթե պրոֆեսիոնալ մակարդակի են հասել։ Ի դեպ, չի բացառվում, որ համագումարից հետո նաև մի քանի քրեական գործեր հարուցվեն տարբեր քպականների նկատմամբ, առավել ևս, որ Փաշինյանը նպատակ ունի որոշներից ազատվել ընդհանրապես՝ նրանց ազդեցությունը չեզոքացնելու համար։
Ալբերտ Կիրակոսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց