Եվրոպական երկրները պատրաստ են անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային. Մակրոն
Եվրոպական երկրները պատրաստ են անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրը, РБК-ըստ Украина-ի՝ Փարիզում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մենք՝ եվրոպացիներս, պատրաստ ենք երաշխիքներ տրամադրել Ուկրաինային խաղաղության ստորագրման օրը։ Հենց դա է ասվել Վաշինգտոնում։ Մեր առջև դրված աշխատանքն արված է, և այսօր կարող ենք ասել. մենք պատրաստ ենք քաղաքական աջակցություն ցուցաբերել այդ համաձայնագրերին»,- շեշտել է Մակրոնը։
Ըստ նրա՝ Վաշինգտոնում անցկացված բանակցություններից հետո դաշնակիցները պատրաստ են Ուկրաինայում կայուն խաղաղության պայմաններ ապահովել։
«Հիմա ամեն ինչ կախված է Ռուսաստանից՝ արդյոք նա պատրաստ է այն պայմաններին, որոնցով առաջարկել է խաղաղություն Ամերիկայում»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։
Ավելի վաղ՝ օգոստոսի 18-ին, Սպիտակ տանը տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների միջև։ Դաշնակիցները քննարկել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը անցկացված հանդիպումից հետո հայտարարեց, որ երաշխիքների մանրամասները նախատեսվում է համաձայնեցնել 10 օրվա ընթացքում։ Սակայն, վերջնաժամկետը հետագայում ևս մեկ շաբաթով հետաձգվեց։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 25-ին հրապարակավ վստահեցրեց, որ Եվրոպան «նշանակալի» երաշխիքներ կտրամադրի, և ԱՄՆ-ը կաջակցի այդ երաշխիքներին։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...