Քննիչ հանձնաժողովի զեկույցը հասավ ԱԺ նախագահին
44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է Ազգային ժողովի նախագահին։ Այս մասին տեղեկություն է հրապարակել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։ Այս տարվա ապրիլին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ զեկույցը կհրապարակվի սեպտեմբերի 27-ին հաջորդող խորհրդարանական նստաշրջանի առաջին կամ երկրորդ օրը։ Ընդ որում, դեռ 2023 թ. դեկտեմբերին քննիչ հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ասել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը առաջիկա 1.5-2 ամսվա ընթացքում կկազմի զեկույց և կներկայացնի ՀՀ Ազգային ժողովին։
Զեկույցի հրապարակումը միտումնավոր ձգձգվում էր։ Անդրանիկ Քոչարյանը խնդիրներ ուներ կուսակիցների հետ, խմբակցության մեծ մասն էլ պահանջում էր, որ նրան հեռացնեն հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ կուսակից կանանց հասցեին վիրավորանքներ տարածելու համար։ Քոչարյանին, ըստ երևույթին, հաջողվել է կրկին ստանալ Փաշինյանի բարեհաճությունը։ Ավելին, նա նույնիսկ անդամագրվել է «Քաղպայմանագրին», որպեսզի խորհրդարանական առաջիկա ընտրություններին իր անունը նորից հայտնվի ՔՊ ընտրական ցուցակում։
Իսկ զեկույցը, մեծ հավանականությամբ, կհրապարակվի սեպտեմբերի վերջին։ Դրանից հետո իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսելու՝ այս անգամ արդեն բարձրաստիճան զինվորականության նկատմամբ։ Անդրանիկ Քոչարյանը մի առիթով ասել էր, թե զեկույցից հետո հազարավոր քրգործեր են հարուցվելու։
Լիլիթ Արարատյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց