Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Ընտրության արդյունքը չպետք է լինի զուտ տեղերով փոփոխություն, չպետք է լինեն վենդետաներ

Ընտրություններում հաղթելու պայմանները

Իշխանությունները սպառել են հանրային վստահության վճռորոշ ռեսուրսը և գիտեն այդ մասին։ Նախքան ընտրությունները և ընտրությունների միջոցով պետք է ֆիքսել դա՝ բերելով երկրում քաղաքական և, հետևաբար, հոգեբանական լուրջ փոփոխությունների։ Պատմական փոփոխության հնարավորությունն արդեն բոլորին տեսանելի է։ Անկախ բոլոր ռեպրեսիաներից՝ մենք ունենք ընտրություններում հաղթելու բոլոր շանսերը։ Հաջողության հասնելու համար պետք է պահպանել մի քանի կարևոր պայման։

Պայման առաջին. Նախընտրական համակեցություն

Նախընտրական համակեցության նորմերի ֆիքսումը և պահպանումը հաջողության առանցքային գործոններից է։ Հակաիշխանական ուժերը և «հանրային ակտիվը» այս գիտակցությամբ պետք է մտնեն ընտրական տարի։ Սա նեղ, շքախմբային, ժամկետանց (երեսնամյա կամ ավելի նոր) թշնամանքից հրաժարվելու փուլն է։

Սա կվկայի օրվա և պատմության առջև քաղաքական էլիտաների պատասխանատվության մասին և ընտրություններից շատ ավելի վաղ կօգնի ձևավորել հանրային գերիշխող տրամադրություններ և հանուն փոփոխության քվեարկելու պատրաստ հասարակական միջավայր։ Սա առաջին և գուցե կարևորագույն պայմանն է։

Պայման երկրորդ. թաղել ամպագոռգոռ կենացները

Այսօրվա իրականությունը կեղծ լոզունգների ու կենացների տեղ չի թողնում՝ ո´չ ծրագրային, ո´չ անհատական մակարդակով։ «Ավելի հայրենասեր» լինելու և ավելի անիրական բաների մասին գոռալու փուլը չէ սա։ Նույն կերպ պետք է հրաժարվել տարբեր կալիբրի լիդերների՝ սեփական անձի ինքնամոռաց գերարժևորումից և հնարովի PR-ից։ Պարտված, ջախջախված հասարակություններում այս ամենն ուղիղ հակառակ ազդեցություն է ունենում։ Պարտության հասարակությունն այլ կատեգորիա է, այն իր մեջքը շտկում է այլ ճանապարհներով և այլ որակի լիդերների ու անհատականությունների միջոցով։ Սա այն դեպքն է, երբ ռացիոնալիզմը, պրագմատիզմն ու նաև որոշ համեստությունը զարդարում և առաջ են մղում քաղաքական գործչին։

Պայման երրորդ. Փողն ամենազոր չէ

Մեծագույն սխալը կանենք՝ կարծելով, թե փողով կարող ենք հասարակությանը տրամադրել խորքային փոփոխությունների։ Այդպես հասարակությանը կառաջարկվի դեֆեկտիվ ընտրություն՝ իշխանության ֆիկտիվ «Կրթվելը նորաձև է»-ին հակադրելով ընդդիմադիր համակարգերի «Կթելը նորաձև է» միտումը։ Մարդը կվերցնի փողը, կընդունի առաջարկվող ծառայությունը, բայց չի դառնա փոփոխություն պահանջող ու պարտադրող քաղաքացի։ Այս բանաձևով Հայաստանը պարտվելու է։

Փողով կարելի է կազմակերպել էֆեկտիվ գործունեություն, բայց փողով չի ստացվելու փոխել պարտության հասարակության հոգեվիճակը։

Պայման երրորդ. ճիշտ քաղաքական բանաձևեր

Հայաստանի այսօրվա խնդիրները պահանջում են լուրջ ինտելեկտուալ ռեսուրս։ Քաղաքացին գիտակցում է, որ նժարին դրված է իր ընտանիքի անվտանգության հարցը, և եթե իր մտքում, իր գիտակցության մեջ որոշում չկայացնի, ապա փողով դա հաստատ չի անի։

Իշխանությունը դրել է շատ կեղտոտ, արհեստական բանաձև, իբր՝ ընտրությունը խաղաղության և ոչ խաղաղության միջև է։ Սա ստոր բան է, բայց կարող է աշխատել։ Հակաիշխանական ուժերը նախ պետք է իրենց սխալներով արհեստականորեն չօգնեն իշխանության բանաձևին (ինչը, ցավոք, արվում է) և պետք է գտնեն քաղաքական կոնտր-բանաձևերը։ Սա հեշտ խնդիր չէ, բայց միանգամայն լուծելի է։ Ճիշտ ընտրված քաղաքական բանաձևերը կչեզոքացնեն իշխանության «ֆիշկան» և կսկսեն տիրապետող դառնալ հանրային գիտակցության մեջ։ Բայց պետք է գտնել այդ ճիշտ բանաձևերը։

Պայման չորրորդ. հետընտրական համակեցություն

Դարձյալ կարևոր է համակեցության գաղափարը, այս անգամ՝ հետընտրական և լայն հանրային։ Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի, և եթե ուզում ենք դուրս գալ պատմական նվաստացման մղձավանջային փուլից, պետք է սկսել հանրային մթնոլորտի էական փոփոխությունից։

Վաղվա՝ հետնիկոլ Հայաստանի սոցիալական ճարտարապետությունը կարևորագույն ծրագրային դրույթներից է, և ով սա հասկացավ ու դարձավ դրա կրողը, կդառնա բնական առաջնորդ։ Բոլորը հոգնել են իրար ատելուց, բզկտելուց, մաշող դատերից ու քրգործերից, կյանքը թունավորող իրականությունից։ Ընտրության արդյունքը չպետք է լինի զուտ տեղերով փոփոխություն, չպետք է լինեն վենդետաներ, անձնական վրեժխնդրություն, նոր պառակտումներ ու նոր թշնամանք։ Սա իհարկե չի նշանակում, որ այսօր կատարվող հակաիրավական քայլերը չպետք է ստանան իրավական գնահատական՝ դրանից բխող հետևանքներով։ Սակայն լայն հանրային մակարդակով պետք է վերջապես դուրս գանք  համատարած թշնամանքի քայքայիչ թակարդից։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ