Սննդամթերքի գնաճն ուղիղ հարվածում է ՀՀ քաղաքացիներին
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025 թ. օգոստոսը՝ 2024 թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 3.6 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.2 տոկոս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Այս տարվա օգոստոսին՝ 2024 թ. օգոստոսի համեմատ, արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.9 տոկոս գնաճ։ Հաշվետու ժամանակահատվածում բրնձի գինն աճել է 0.7 տոկոսով, լոբուն՝ 2.1 տոկոսով, հացը՝ 5.1 տոկոսով։ Օգոստոսին թռչնամսի գինն աճել է 1.5 տոկոսով, տավարի և խոզի մսինը՝ համապատասխանաբար 2.5 տոկոսով և 10.3 տոկոսով։ Արևածաղկի բուսական յուղի գինը ևս աճել է՝ 2025 թ. օգոստոսին 2024 թ. օգոստոսի համեմատ 16.8 տոկոսով։
Նույն ժամանակահատվածում բավականին թանկացել են նաև պաղպաղակը (9.7 տոկոսով), սուրճը (13.5 տոկոսով), կակաոն (22.5 տոկոսով)։ Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները օգոստոսին աճել են համապատասխանաբար 4.2 տոկոսով և 8.2 տոկոսով։
Միևնույն ժամանակ, 2025 թ. օգոստոսին՝ 2024 թ. օգոստոսի համեմատ, ձվի գինը նվազել է 5.8 տոկոսով, սակայն 2025 թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 2.8 տոկոս գնաճ։
Սննդամթերքի գնաճն ուղիղ հարվածում է ՀՀ քաղաքացիներին։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե հայաստանցիները կրկնակի լավ են սկսել ապրել, իրականում 2018 թ. իշխանափոխությունից հետո բնակչության սոցիալական վիճակն ավելի է վատթարացել։ Տարբեր՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պարենի ու առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև քաղաքական խնդիրներ է առաջացնելու։
Առաջիկայում, ըստ մասնագետների կանխատեսումների, գներն ավելի են աճելու, իսկ ԵԱՏՄ-ից Հայաստանի վտարման դեպքում չեն բացառվում լուրջ խռովություններ։
Լուիզա Ստեփանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց