Գլոբալ տաքացումը կարող է առաջացնել երկրաշարժեր
«ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․
«Գլոբալ տաքացումը կարող է առաջացնել երկրաշարժեր
Ժամանակակից գլոբալ տաքացումը, ըստ տարածված տեսակետի, կապված է մարդու գործունեության հետ։
Գլխավոր պատճառը արդյունաբերության, տրանսպորտի և այլնի թողած ածխածնային հետքն է։ Սակայն վերջին շրջանում մարդածին հայեցակարգին զուգահեռ առաջ են գալիս նաև այլ մոտեցումներ։ Մասնավորապես, ռուս երկրաֆիզիկոսները կարծում են, որ 1970-ականների վերջին Արկտիկայում գրանցված կտրուկ տաքացմանը նպաստել են կործանարար երկրաշարժերը։
Ներկայումս կապը կլիմայի և սեյսմիկ ակտիվության միջև Մոնբլանի շրջանում (Ալպերի ամենաբարձր կետը՝ 4806 մ բարձրությամբ) արձանագրել են Շվեյցարիայի սեյսմոլոգիական ծառայությունը և նրանց ֆրանսիացի գործընկերները։ Միայն, թե այստեղ նրանք հակառակն են կարծում որ տաքացումն է համարվում երկրաշարժերի հիմնական պատճառը։ Եվրոպացի սեյսմոլոգները վերլուծել են 2006 թ․ Մոնբլանի զանգվածի հարավում տեղադրված բարձր ճշգրտությամբ սեյսմոմետրից ստացված տվյալները և հայտնաբերել ավելի քան 12 000 թույլ ստորգետնյա ցնցումներ, որոնք նախկինում չէին արձանագրվել։ Ակտիվության կտրուկ աճը սկսվել է 2015-ին՝ անոմալ շոգի արդյունքում, որն առաջացրել էր սառցադաշտերի ինտենսիվ հալք։ Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, երկրաշարժերի թվի ավելացումը ուղեկցվել է նաև դրանց մագնիտուդի բարձրացմամբ։
Գիտնականների խոսքով՝ հալոցքային ջրերը թափանցել են լեռնային ապարների խորքերն և ակտիվացրել նախկինում կայուն բեկվածքներ։ Եղանակային տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ ուժեղ շոգի ալիքները հանգեցնում են սեյսմիկ ակտիվության աճի որոշակի ժամանակային ուշացումով՝ մոտ մեկ տարի մակերեսային երկրաշարժերի դեպքում և մինչև երկու տարի՝ խորքայինների։ Ավելի վաղ սեյսմոլոգները պարզել էին, որ ամռանը Մոնբլանի շրջանում փոքր ցնցումների թիվն ավելանում է, իսկ գարնանը՝ նվազում։ Սակայն նոր ուսումնասիրությունը թույլ է տալիս այդ սեզոնային միտումը կապել երկարաժամկետ կլիմայական փոփոխության հետ։
Գիտնականները ընդգծում են, որ այս գործընթացը նման է այլ հայտնի մեխանիզմների, որոնց դեպքում ջուրը ճնշման տակ տեղաշարժեր է առաջացնում ճեղքերի երկայնքով։ Նման երևույթներ դիտվում են, օրինակ, հիդրավլիկ ճեղքման (ֆրեկինգ), երկրաջերմային նախագծերի և ջրի գետնի տակ մղման ժամանակ։ Նրանց կարծիքով՝ ներկայիս սեյսմիկ ակտիվությունը Ալպերում վտանգ չի ներկայացնում Մոնբլանի թունելի և շրջակա բնակավայրերի համար։ Սակայն նմանատիպ գործընթացներ կարող են ընթանալ նաև այլ լեռնային շրջաններում, որտեղ սառցադաշտերը ակտիվորեն հալվում են, այդ թվում Հիմալայներում»։




















Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել