Նիկոլիստներ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ձեր Նիկոլն է ստորագրել, հերիք է մեր վրա մուննաթ գաք
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նիկոլիստներ, 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ձեր Նիկոլն է ստորագրել,հերիք է մեր վրա մուննաթ գաք։
Նիկոլոստներն ,իրար հերթ չտալով ,փորձում են ընդդիմության վրա գլորել այն կեղծ թեզը,որ մենք դեմ ենք 2025-ի օգոստոսի 8-ի փաստաթղթին եւ կողմ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը։
Նախ. եւ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարություն -կապիտուլյացիան,եւ 2022-ի հոկտեմբերի 6-ի Արցախն Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելու դավաճանական ակտը,եւ 2025-ի օգոստոսի 8-ի նախաստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթերը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։
Հետեւաբար,եթե նոյեմբերի 9-ի հետ խնդիր ունեք,գնացեք ինքներդ ձեր հետ բանավիճեք։
Հանրապետականն ու Սերժ Սարգսյանը 2016-ի Ապրիլյան հաղթական պատերազմից հետո օրակարգ են բերել Վիեննայի,Ժնեւի ու Սանկտ Պետերբուրգի հայանպաստ հայտարարությունները։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում 2009-2013թթ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետությունների նախագահները/ Օբամա,Սարկոզի,Մեդվեդեւ,Օլանդ,Պուտին/
5 հայտարարություն են ընդունել,որտեղ անառարկելի է համարվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։
Դրա արդյունքում ձեր Փաշինյանի «կիրթ ու կառուցողական» Ալիեւը 2016-ի հոկտեմբերի 7-ին բողոքում էր,որ «փակ դռների հետեւում Ադրբեջանից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։
Նոյեմբերի 9-ի մասով.կրկնում եմ,այդ հայտարարությունը ստորագրել է Փաշինյանը/երեւի բունկերից/:
Բայց նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը 2022-ի հոկտեմոերի 6-ի փաստաթղթի ու 2025-ի օգոստոսի 8-ի նախաստորագրածի համեմատ՝ «չարիքի փոքրագույնն» է։
Այնտեղ 4 անգամ Լեռնային Ղարաբաղը հիշատակվում էր որպես առանձին սուբյեկտ,այլ ոչ թե Ադրբեջանի մաս։
Արցախի մի մասը հայկական էր եւ այնտեղ ապրում էր 130.000 հայ բնակչություն։
Ամարասում ու Գանձասարում հայ մարդը կնունք ու հարսանիք էր անում։
Ինչպես նոյեմբերի 9-ի հայտարարությունը Փաշինյանն ու Ալիեւը խախտեցին ,այդպես էլ լինելու է օգոստոսի 8-ի փաստաթղթի հետ։
Փաշինյանի ստորագրած որեւէ փաստաթուղթ խաղաղություն չի կարող բերել։
Վկան 2020-ի նոյեմբերի 9 -ի ու 2022-ի հոկտեմբերի 6-ի փաստաթղթերն են։
Բավ է խաղաղություն բառը չարաշահել։
Հազար եմ ասել.Արցախում էլ է հիմա խաղաղ,բայց այլեւս հայ չկա»,- գրում է նա:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց