Պետական դավաճանության կասկածանքով Ուկրաինայում Գերագույն ռադայի պատգամավոր է ձերբակալվել
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և Գլխավոր դատախազի գրասենյակը հայտարարել են Ուկրաինայի տարածքում 9-րդ գումարման Գերագույն ռադայի պատգամավորի ձերբակալման մասին, որը հանդիսանում է Ուկրաինայի տարածքում արգելված «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ։ Այս մասին հայտնում է Hetq.am-ը։
Ուկրաինական կողմի փոխանցմամբ՝ տվյալ անձը գտնվում էր հետախուզման մեջ և կասկածվում «ռազմական դրության պայմաններում նախնական համաձայնությամբ պետական դավաճանության և իշխանության չարաշահման մեջ»։
Հետաքննության տվյալներով՝ տղամարդուն պատերազմի մեկնարկից շատ առաջ հավաքագրել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը և կատարել ռուսական հատուկ ծառայությունների առաջադրանքները։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և գլխավոր դատախազի գրասենյակը պնդում են, որ պատգամավորը «ազդեցության արդյունավետ մեխանիզմ է ստեղծել» Ուկրաինայի իրավապահ մարմիններից մեկի ղեկավարության վրա։
Ձերբակալվածը տեղափոխվել է դատարան, որը խափանման միջոց է կիրառել կալանավորումը: Մինչդատական քննությունը շարունակվում է:
РБК Украина-ի և պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի տվյալներով՝ խոսքը ընդդիմադիր պատգամավոր Ֆյոդոր Խրիստենկոյի մասին է։ Տելեգրամյան իր ալիքում Գոնչարենկոն գրել է, որ պատերազմից առաջ Խրիստենկոն հեռացել էր Ուկրաինայից ու, ամենայն հավանականությամբ, թաքնվում էր Դուբայում։ Նրան պետք է արտահանձնեին Ուկրաինային։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և գլխավոր դատախազի գրասենյակը դեռ հուլիսի 21-ին հայտարարել էին Խրիստենկոյի գտնվելու վայրի բացահայտման մասին։ Հետաքննության տվյալներով՝ ռուսները նրան հավաքագրել են դեռևս Վիկտոր Յանուկովիչի նախագահության տարիներին։ Քննիչները պնդում են, որ Խրիստենկոն պատասխանատու էր, այսպես կոչված, «Հակամայդանի» ժամանակ գործող «տիտուշկաներ»-ի՝ սադրիչ վարձկանների խմբերի տեղափոխման համար:
Ինչպես ենթադրվում է, պատգամավորը կարող էր պատասխանատու լինել նաև Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի վրա ռուսական ազդեցության ուժեղացման համար։
ZN.UA պարբերականն էլ, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Խրիստենկոյին չեն արտահանձնել, այլ «քաղաքական պայմանավորվածության արդյունքում Արաբական Միացյալ Էմիրություններում ուղղակի հանձնել են Ուկրաինայի անվտանգության ծառայությանը»։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...