Օդի աղտոտվածությունը՝ գլոբալ մարտահրավեր
Օդի որոշ աղտոտիչներ, ինչպիսիք են ածխածինը, մեթանը և գետնամերձ օզոնը, հանդիսանում են նաև կարճատև կլիմայական աղտոտիչներ և պատասխանատու են օդի աղտոտվածության հետ կապված մահերի զգալի մասի, մշակաբույսերի, պարենային անվտանգության վրա ազդեցությունների համար, ուստի դրանց կրճատումը կարևոր է նաև կլիմայի համար։ Այս մասին հայտնում է<«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։
ՄԱԿ-ի անդամ պետությունները գիտակցում են 2030 թվականի դրությամբ վտանգավոր քիմիական նյութերից և օդի, ջրի և հողի աղտոտվածությունից մահերի և հիվանդությունների թիվը զգալիորեն նվազեցնելու, ինչպես նաև մինչև 2030 թվականը քաղաքների շրջակա միջավայրի վրա մեկ շնչի հաշվով բացասական ազդեցությունը նվազեցնելու անհրաժեշտությունը։
Մաքուր օդը կարևոր է մարդկանց առողջության և առօրյա կյանքի համար, քանի որ ազդում է ոչ միայն մարդկանց, այլև էկոհամակարգերի վրա։
ՄԱԿ-ի Կայուն զարգացման կոնֆերանսի «Ապագան, որը մենք ուզում ենք» վերնագրված արդյունքային փաստաթղթում երկրները պարտավորվել են խթանել կայուն զարգացման քաղաքականությունները, որոնք աջակցում են առողջ օդի որակին կայուն քաղաքներում և բնակավայրերում։
Կայուն զարգացման 2030 օրակարգը, որը ևս նկարագրում է կայուն զարգացման, շրջակա միջավայրի պաշտպանության և բոլորի համար բարգավաճման հասնելու ճանապարհային քարտեզը, հաստատում է, որ օդի աղտոտվածության նվազեցումը կարևոր է կայուն զարգացման նպատակներին հասնելու համար։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...