Վաշինգտոնում իշխանությունը տվել է այն ամենը, ինչ պահանջել է Ալիևը, ուղղակի արդեն առանց Արցախի
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․
«Չի՛ լինելու արտատարածքային միջանցք, վե՛րջ, թեման փակ է », — դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
«Մեզ մոտ միջանցք բառը ո՞ր հարցում է խնդրահարույց․ Ադրբեջանը մինչ այժմ միջանցք ասելով՝ նկատի ուներ արտատարածքային միջանցք, իսկ նախագահ Թրամփը միջանցք ասելով՝ նկատի չունի արտատարածքային միջանցք։
Ստորագրվել է փաստաթուղթ՝ հռչակագիր, որը բացառում է արտատարածքային միջանցքի գոյությունը»,- ընդգծել է Ռուբինյանը։
Ժամանակին, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, թե դեմ են միջանցքային տրամաբանությանը, Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները պատասխանում էին, որ ձեռք բերված պայմանավորվածություններով սուվերենության կամ տարածքային ամբողջականության խնդիր անգամ չկա։
Ադրբեջանի դիրքորոշումն այն էր, որ պետք է լինի միջանցք՝ Հայաստանի ճանաչված տարածքում, սակայն առանց հայկական վերահսկողության այդ hաղորդակցության վրա, և որ միջանցքով անցնողները չպետք է առնչվեն Հայաստանի ծառայությունների և հայ սահմանապահների հետ։
Հիմա, եթե ուշադիր կարդանք Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված Հռչակագրի տեքստը, որում ԱՄՆ-ն հանդես է եկել որպես վկա, կտեսնենք, որ հայկական կողմը ամբողջությամբ ընդունել է ադրբեջանական պահանջը։
Իսկ որպեսզի դա արդարացնեն, իշխանության ներկայացուցիչները խրոխտ դեմքով փորձում են համոզել մեզ, թե մինչ այդ Հայաստանից պահանջում էին արտատարածքային միջանցք, բայց մեր հմուտ իշխանությունը պայքարեց և չտրամադրեց այն։
Սա հերթական կեղծիքն է, որն իշխանության ներկայացուցիչը հրամցնում է մեր ժողովրդին։
Վաշինգտոնում իշխանությունը տվել է այն ամենը, ինչ պահանջել է Ալիևը, ուղղակի արդեն առանց Արցախի, առանց Լաչինի միջանցքի և բացարձակապես առանց որևէ վերահսկողության, զուտ ոչ մի բանի դիմաց սառը հաշվարկով և ընդամենը մեկ նպատակով՝ փորձել վերընտրվել 2026-ին։
Միջանցքը չի’ լինելու, դուք էլ չեք վերընտրվելու»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց