ՔՊ-ի վարկանիշը պատմական մինիմումի վրա է, հասարակությունը փնտրում է նոր այլընտրանք. Արմեն Հովասափյան
«Փաստ» լրատվականի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Հովասափյանը մեկնաբանեց «Գելափի» վերջին հարցումները և դրանց քաղաքական նշանակությունը։
Հովասափյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում ՔՊ-ի վարկանիշը հասել է պատմական մինիմումի․
«Չնայած նախորդ հարցումների համեմատ մոտ 4 տոկոս աճ կա, սակայն դա մարդկանց տրամադրություններում էական փոփոխություն չի արտացոլում։ Կարծում եմ՝ այդ տատանումը պայմանավորված է Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի էմոցիոնալ ազդեցությամբ, որը, սակայն, ժամանակավոր երևույթ է։ Ինչքան էլ իշխանությունը փորձի այն ներկայացնել որպես «պատմական» իրադարձություն, հասարակության զգալի հատվածը՝ 50 և ավել տոկոսը, չի վստահում օրվա կառավարիչներին։ Այլ բան է, որ ընդդիմությանը ևս չեն վստահում»։
Քաղաքագետը ընդգծեց, որ ավանդական ընդդիմադիր ուժերի վարկանիշները որոշ չափով հուսադրող են, և դա ցույց է տալիս, որ աշխատելու և դիրքերը բարելավելու շանսերը առկա են․
«ՔՊ-ի չափազանց ցածր ցուցանիշը վկայում է իշխանության լեգիտիմության խորքային ճգնաժամի մասին։ Հանրային վստահությունը նվազում է ոչ թե մեկ որոշման կամ պատերազմի հետևանքով, այլ աստիճանաբար կուտակվող ապատիայի։ Այս հարցումները վկայում են, որ քաղաքական դաշտում նոր վերաձևավորման գործընթաց է սկսվում։ Նորմալ կազմակերպված և հստակ ռազմավարությամբ գործող ուժերը կարող են կոտրել ՔՊ-ի մենաշնորհը»։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի նախաձեռնած նոր շարժմանը՝ Հովասափյանը նշեց․
«Գելափի» արդյունքներով «Մեր ձևով» շարժումը ստանում է 13,4%։ Սա աննախադեպ բարձր մեկնարկ է մի ուժի համար, որը դեռ մեկ ամիս էլ չկա։ Կարապետյանի թիմը դեռ սահմանային փուլում է․ մարդիկ փորձում են հասկանալ՝ ինչ է առաջարկվում և ովքեր են ներգրավված։ Բայց արդեն իսկ ակնհայտ է, որ հանրությունը հոգնել է ավանդական քաղաքական տեքստերից ու դատարկ խոսակցություններից և Սամվել Կարապետյանի նախաձեռնության մեջ նոր հնարավորություն է տեսնում»։
Քաղաքագետի համոզմամբ՝ Կարապետյանը ֆինանսական և կազմակերպչական մեծ ռեսուրսների շնորհիվ արագ կարող է դառնալ իշխանության գլխավոր մրցակիցներից մեկը․
«Նրա նախաձեռնությունը կարող է դառնալ համակարգային այլընտրանք, եթե կարողանա համախմբել դժգոհության մեծ մասը, հասարակության հետ խոսել պարզ ու հստակ լեզվով և ներկայացնել իր նպատակներն ու առաջնահերթությունները»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց