Նեպալը չեղարկել է սոցցանցերի արգելքը 19 մարդու զոհվելուց հետո
Նեպալի կառավարությունը վերացրել է սոցիալական ցանցերի արգելքը՝ 19 մարդու մահվան պատճառ դարձած բողոքի ցույցերից հետո: Սոցցանցերի արգելափակումը նույնպես վերացվել է, և «դրանք այժմ գործում են», - Reuters-ին ասել է կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Պրիտհվի Սուբբա Գուրունգը:
Նեպալի վարչապետ Խադգա Պրասադ Շարմա Օլին ափսոսանք է հայտնել բռնության համար՝ հավելելով, որ դա «արտաքին ազդեցության» արդյունք է։ Նա նաև ասաց, որ կառավարությունը փոխհատուցում կվճարի զոհերի ընտանիքներին և անվճար բուժում կտրամադրի վիրավորներին։ Նրա խոսքով՝ կստեղծվի քննչական հանձնաժողով։ 15 օրվա ընթացքում այն պետք է պարզի զանգվածային բողոքի ցույցերի պատճառները, գնահատի կորուստները և առաջարկի միջոցներ՝ ապագայում նմանատիպ միջադեպերը կանխելու համար։
Սեպտեմբերի սկզբին Նեպալում արգելվեց մի քանի հայտնի սոցիալական ցանցերի և առցանց հարթակների գործունեությունը։ Որոշումը կայացվեց այն պատճառով, որ առցանց ռեսուրսների սեփականատերերը սահմանված ժամկետում չէին դիմել պաշտոնական գրանցման համար։ 2025 թվականի օգոստոսի 28-ից ընկերություններին յոթ օր տրվեց դիմումներ ներկայացնելու համար։ Սակայն խոշոր գլոբալ հարթակների շատ սեփականատերեր անտեսեցին Նեպալի իշխանությունների պահանջը։ Արգելքից հետո խոշոր քաղաքները հայտնվեցին զանգվածային բողոքի ցույցերի մեջ։
Բողոքի ցույցերի գագաթնակետին Նեպալի խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցավ «Z սերնդի հեղափոխություն» ակցիան, որը հանգեցրեց ոստիկանության հետ բախումների, որոնց հետևանքով զոհվեց մոտ երկու տասնյակ մարդ, իսկ մոտ 100-ը վիրավորվեց։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...