Փաշինյանը հանձնարարություններ է տալիս ուժայիններին և իրավապահներին
Նիկոլ Փաշինյանը ողջ թափով լցվել է աշխատանքային գործունեությանը․ վերջին օրերին նա հանդիպումներ է ունեցել իրավական և ուժային բլոկի ներկայացուցիչների հետ։ Աշխատանքային հանդիպումներ է ունեցել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանի, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի, Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանի, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Թե ինչ են քննարկել Փաշինյանն ու այս պաշտոնյաները, չի հաղորդվում․ առաջիկայում Փաշինյանը հանդիպումներ է ունենալու նաև Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների նախագահների, գլխավոր դատախազի հետ։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, քննարկման առանցքում հիմնականում ընդդիմության դեմ գործողություններն են, առաջիկայում հնարավոր ֆորս-մաժորային իրավիճակներին ուժայինների և իրավապահ մարմինների արձագանքը, ինչպես նաև խորհրդարանական արտահերթ ընտրություններին պատրաստվելը։ Փաշինյանը հասկանում է, որ առանց ուժային մեթոդների, ինչպես նաև բռնաճնշումների, հնարավոր չի լինելու պահպանել սեփական իշխանությունը․ իսկ նա կենաց-մահու կռիվ է տալիս հանուն դրա պահպանման։ Պաշտոնյաներին էլ զանգահարելու փոխարեն ուղղակի կանչում է իր մոտ և հանձնարարություններ տալիս, թե ինչպես պետք է վարվեն ընդդիմադիր տարբեր գործիչների նկատմամբ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանության հիմնական թիրախում դատարաններն են։ Մասնավորապես՝ ԱԱԾ-ին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահներին հանձնարարելու է բավարար չափով կոմպրոմատներ հավաքել տարբեր դատավորների դեմ, որպեսզի վերջիններս հանկարծ չթպրտան, ինքնուրույնության նշաններ չդրսևորեն։ 2018 թ․-ին իշխանության գալուց հետո Փաշինյանն ամեն ինչ արել է դատական համակարգը աղավաղելու համար, բայց դեռևս անկախության որոշակի դրսևորումներ այդ համակարգում առկա են, և այժմ նա փորձում է ամեն ինչ անել այն վերջնականապես իր ձեռքում կենտրոնացնելու նպատակով։
Փաշինյանը նաև լուսանկար է հրապարակել, որտեղ առաջին պլանում 2021 թ․ քարոզարշավին օգտագործած իր մուրճն է։ Ինչ խոսք, չափազանց խորհրդանշական։
Մարի Ասատրյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց