Ասել եմ տղաներին, որ վերադառնալուց պետք է հիշեն՝ գալիս են ընտանիք․ Եղիշե Մելիքյան
Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, որի գլխավորությամբ մեր ընտրանին տարել է մեկ հաղթանակ և կրել մեկ պարտություն, սեպտեմբերի 10-ին հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանին, փոխանցում է Armsport.am-ը:
Հայ մասնագետը պատասխանել է, թե ինչ նպատակով է գլխավորել ազգային հավաքականը և ինչ ծրագրեր ունի առաջիկա տարիների համար։
«Ես ասել եմ, որ եթե ցանկանում եք լուծել որևէ խնդիր և արդյունք ստանալ, պետք է հաշվի առնել, որ երկար տարիներ մենք բախվում ենք այդ խնդիրներին, և դրանք արագ լուծել չենք կարող: Չենք կարող անմիջապես նպատակ դնել բարձր արդյունքների հասնելու համար: Ես եկել եմ և առաջին հերթին հայտարարել եմ, թե ինչու եմ այստեղ: Եթե այս ընտրական փուլում ինձնից անմիջապես արդյունք եք պահանջում, ես դրան պատրաստ չեմ: Բայց եթե ցանկանում եք տեսնել թիմ, որն ունի ապագա, պատրաստ է հետագայում լուծել խնդիրներ և հասնել արդյունքների, և այսօր ինձ հնարավորություն եք տալիս աշխատել խնդիրների լուծման ուղղությամբ, ես պատրաստ եմ վերցնել այդ բեռը: Իմ պայմանագիրը երկարաժամկետ է՝ հենց այդ նպատակով:
Հաշվի առնելով, որ նպատակը ոչ թե անմիջական արդյունքն է, այլ թիմային ոգին բարձրացնելը, հավատ ներշնչելը, նվիրվածությունն ու արժեքները ֆուտբոլիստներին փոխանցելը: Խաղացողները պետք է հասկանան ակումբային և ազգային հավաքականի խաղերի տարբերությունը: Երեկ ես տղաներին ասացի. «Ցտեսություն, գնացեք ձեր ակումբներ, բայց հիշեք՝ այստեղ դուք չեք աշխատել, այստեղ դուք ապրել եք մեր ազգի հետ: Հաջորդ անգամ, երբ վերադառնաք, իմացեք, որ վերադառնում եք ընտանիք»,- ասել է Մելիքյանը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»