Մենք կուսակցական գործունեությամբ չենք զբաղվում, զբաղվում ենք քաղաքական գործունեությամբ․ Նաիրի Սարգսյան
Համագործակցելու ենք բոլոր այն անձանց հետ, ում նպատակն իրապես այս իշխանությանը հեռացնելն է, ոչ թե իշխանափոխությունը, այլ իրապես այս իշխանությանը հեռացնելը: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Ինձ չի հետաքրքրում՝ Նիկոլ Փաշինյանին կհայհոյեն, թե չեն հայհոյի: Նիկոլ Փաշինյանին հայհոյում են նաև այն մարդիկ, ովքեր որ նեղսրտել են, որ Արցախն ավելի շուտ չի հանձնվել: Հետևաբար՝ մենք կհամագործակցենք բոլոր այն մարդկանց հետ, որոնց ծրագրերը, գաղափարները և արժեհամակարգը մոտ է մեր ծրագրերին, գաղափարներին և արժեհամակարգին», - նշել է նա:
Սարգսյանը նշել է, որ իրենք կուսակցական գործունեությամբ չեն զբաղվում, այլ՝ քաղաքական գործունեությամբ:
«Հայաստանի Հանրապետությունում արդեն 100-ից ավելի կուսակցություններ գոյություն ունեն և ՀՀ քաղաքացին իրապես, կներեք բառիս համար, զզվել է կուսակցություններից և կուսակցական գործիչներից, և մեզ կուսակցությունը չի հետաքրքրում», - ասել է նա, հավելելով՝ շատ հաճախ պրոֆեսիոնալներն ու տեխնոկրատները դիստանցավորվում են կուսակցություններից և չեն ցանկանում քաղաքական այդպիսի կառույցի անդամ լինել։
Նախաձեռնությունը պատրաստվում է դիտարկել բոլոր ժամանակների իրապես պրոֆեսիոնալների կենսագրությունը և փորձ կուտակած անձանց: Նաիրի Սարգսյանը նաև նշել է, որ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունն ի սկզբանե եղել է հասարակական-քաղաքական, իսկ այժմ վերափոխվել է քաղաքական-հասարակական, քանի որ քաղաքականն է լինելու առաջնահերթ, չնայած, որ հասարակական գործունեություն ևս շարունակելու են ծավալել:
«Մենք նախընտրել ենք դաշինքի ձևավորումը: Ընտրություններին մասնակցելու ձևաչափը լինելու է դաշինքը», - եզրափակել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց